base.notification_banner.text

Ministry of Justice

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 25.06.2021 - 10.07.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի «այլ անձանց շահերից ելնելով,» բառերից հետո լրացնել «որոնք դրսևորվել են հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացմամբ, վնասմամբ, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելով, ակնհայտ անհիմն նվիրատվությամբ, պահանջի ակնհայտ անհիմն ներմամբ, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջմամբ,  գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելով, ծառայությունը կամ աշխատանքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելով, ուրիշի պարտքը սեփականը դարձնելով, միջոցները ոչ նպատակային օգտագործելով, ակտիվների նվազեցմամբ,» բառերը:
project.countdown.text
0 2493

project.old_project_time.text 25.06.2021 - 10.07.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում և դատարանին իրավունք վերապահել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալի վրա, ի թիվս գործող պարտականությունների, նախատեսել առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածում կատարել լրացում, որի միջոցով դատարանը հնարավորություն կունենա հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով: ՀՀ Կառավարության կողմից 2006 թվականի հունիսի 22-ին ընդունված «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում կատարել լրացումներ, որոնք ուղղված են ապահովելու վերոնշյալ նոր կարգավորումների ընդունման արդյունքում դրանց պահպանումը:
project.countdown.text
0 2504

project.old_project_time.text 25.06.2021 - 10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել այն դեպքերը, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել: Նման դեպքերում շահագրգիռ անձի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ կսահմանի վերջնական պատիժ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
project.countdown.text
0 2414

project.old_project_time.text 25.06.2021 - 10.07.2021

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր  Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:
project.countdown.text
0 3303

project.old_project_time.text 22.06.2021 - 07.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Առաջարկվող կարգավորման նպատակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ կայազորների զինվորկան դատախազության դատախազներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ դրան համապատասխան փոփոխելով նաև հոդվածի վերնագիրը:  
project.countdown.text
0 3006

project.old_project_time.text 16.06.2021 - 01.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, որը 17-րդ հոդվածի 6-րդ մասից ելնելով ստացվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները կարող են իրականացնել նաև հանրային ծառայությունների միասնական գրասենյակները և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ, որոնց ցանկը և նստավայրերը հաստատում է Կառավարությունը: Ուստի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել որպեսզի կառավարության կողմից սահմանվի այն հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը, որոնց կողմից իրականացվելու են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները:
project.countdown.text
0 2903

project.old_project_time.text 08.06.2021 - 23.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի շրջանակում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ իրականացված փոփոխություններին համահունչ:
project.countdown.text
0 3418

project.old_project_time.text 01.06.2021 - 16.06.2021

«Ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու և Հայասատանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N1406-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ազգային արխիվ) տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածության անհամամասնությունից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ բաշխել Ազգային արխիվի ռեսուրսները՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքային ստորաբաժանումների վերակազմավորման մի շարք աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը՝ արդյունքում ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման N 3 հավելվածի «11. Տավուշի մարզային մասնաճյուղ», N 4 հավելվածի «4. Արարատի տարածքային ներկայացուցչություն», «12. Թումանյանի տարածքային ներկայացուցչություն» կետերը:
project.countdown.text
0 2662

project.old_project_time.text 28.05.2021 - 12.06.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 13-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է Կառավարության կողմից սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների տեսակները (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) և դրանց դիմաց գանձվող վճարների չափը, որոնք ուղղվելու են պետական բյուջե: Միաժամանակ, Օրենքի 72-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:
project.countdown.text
0 2391
home.european_union.image_alt
home.european_union.text