Not accepted project.old_project_time.text 05.02.2018 - 25.02.2018 ՀՀ ճանապարհային ռազմավարություն ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ: Ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։ Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը: project.countdown.text 2 1 0 6969