base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Sent in the RA National Assembly

project.old_project_time.text 23.03.2018 - 08.04.2018

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:
project.countdown.text
1 11157

Accepted

project.old_project_time.text 23.03.2018 - 08.04.2018

Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները:
project.countdown.text
0 11066

Under development

project.old_project_time.text 23.03.2018 - 08.04.2018

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը  
project.countdown.text
0 8218

project.old_project_time.text 22.03.2018 - 06.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:
project.countdown.text
0 6581

Accepted

project.old_project_time.text 22.03.2018 - 11.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
project.countdown.text
0 8127

Under development

project.old_project_time.text 22.03.2018 - 06.04.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4–ի N 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը: Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի ՊՈԱԿ-ների հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կըձեռնվի առավել ճշգրիտ գնահատել և վերլուծել  ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը:
project.countdown.text
0 7582

Under development

project.old_project_time.text 22.03.2018 - 06.04.2018

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի  ընդունումն անհրաժեշտ է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերով նախատեսված միջոցառումները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար:
project.countdown.text
0 6366

Under development

project.old_project_time.text 21.03.2018 - 13.04.2018

Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի նիստի N 3 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու պահանջով:
project.countdown.text
0 6738

Accepted

project.old_project_time.text 21.03.2018 - 05.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 487 որոշումը օրենքով սահմանված պահանջներին:
project.countdown.text
0 6857
home.european_union.image_alt
home.european_union.text