base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 17.03.2018 - 06.04.2018

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:
project.countdown.text
6 9138

Under development

project.old_project_time.text 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:  
project.countdown.text
0 8097

Accepted

project.old_project_time.text 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ պետք է իրականացվի նախնական հսկողություն։ 
project.countdown.text
0 6882

Accepted

project.old_project_time.text 16.03.2018 - 31.03.2018

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի միջոցով ակնկալվում է հանրային ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու նպատակով պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ նախնական հսկողություն իրականացում, վերջիններիս հաշիվներում առկա դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովում, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցում և վճարային համակարգերի օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալացում։
project.countdown.text
0 7808

Accepted

project.old_project_time.text 16.03.2018 - 31.03.2018

«Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ       «Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագծով  սահմանվել են՝ Ծառայության կողմից Կոմիտեին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու ժամկետը. տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը. տեղեկատվության տրամադրման եղանակը:
project.countdown.text
0 6439

project.old_project_time.text 16.03.2018 - 06.04.2018

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետու¬թյան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Օրենքի նախագծի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի  վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:
project.countdown.text
0 5474

Under development

project.old_project_time.text 16.03.2018 - 03.04.2018

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է թույլատրել Լիազոր մարմնին իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել իր անվամբ արտաբյուջետային միջոցների հաշվեհամար ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության տրամադրման նպատակով: Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական  աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության  տրամադրման հետ կապված հարաբերությունները:
project.countdown.text
1 6965

project.old_project_time.text 14.03.2018 - 29.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ բնապահպանություն նախարարությունը հակակարկտային կրակոցների, ինչպես նաև գնդաձև զոնդերի, ռադիոզոնդերի և նմանատիպ այլ նյութական օբյեկտների (այսուհետ՝ գնդաձև զոնդ) արձակման գործառույթների հետ առնչություն չունի, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներկայացված իրավական ակտի ընդունման:
project.countdown.text
0 8206

Under development

project.old_project_time.text 14.03.2018 - 30.03.2018

<ՀՀ 2018/19 ուստարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
project.countdown.text
0 9773
home.european_union.image_alt
home.european_union.text