base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 06.03.2023 - 22.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում:  Բայի այդ,  հիմք ընդունելով Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
project.countdown.text
0 905

project.old_project_time.text 06.03.2023 - 22.03.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաս¬տանի Հանրա¬պե-տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 517-Ն, №518-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոններում,  օֆերտայի օրինակելի ձևում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ինչպես նաև կանոնները կհամապատասխանեցվեն 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին։
project.countdown.text
0 907

Under development

project.old_project_time.text 06.03.2023 - 21.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Օրենքին, նպաստի վճարները դադարեցնելու հիմքերը և ժամկետները փոխկապակցել ստանալու իրավունքը դադարեցնելու՝ Օրենքով սահմանված հիմքերին և ժամկետներին՝ հաշվի առնելով, որ Որոշման գործող կարգավորումներով դրանք բովանդակային առումով նույնն են, անկանխիկ վճարման համակարգի ներդրման՝ Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանել այն գործողությունները (դրանց կատարման ժամկետները), այդ թվում՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելիք, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։
project.countdown.text
0 978

project.old_project_time.text 06.03.2023 - 21.03.2023

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները` նշված գործառույթը վերապահելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը
project.countdown.text
0 1172

project.old_project_time.text 06.03.2023 - 22.03.2023

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝  1)         լրացում կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-րդ հոդվածում, ինչը հնարավորություն կընձեռի սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում, պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև բնապահպանության ոլորտներում  վերահսկողություն, 2)        սահմանել, որ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետներում չկատարման դեպքում և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստը արձանագրելու պահից եռօրյա ժամկետում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ, 3)        ամրագրել, որ Լիազոր մարմինը առաջարկությունը ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում  Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ: 4)        սահմանել, որ Լիազոր մարմինը գործողությունների կատարման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ, որի՝ մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվելու է դատական կարգով:                                                                                                                                        Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ կարգավորումները վերաբերելու են միայն այն դեպքերին, երբ ստուգվող սուբյեկտի՝ սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է վերջինիս լուծարման գործընթաց և առկա են դրա արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ:  
project.countdown.text
0 884

Not accepted

project.old_project_time.text 03.03.2023 - 22.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
project.countdown.text
0 1211

project.old_project_time.text 03.03.2023 - 19.03.2023

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կանոնակարգվելու է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրատեսակների  արտադրության կազմակերպման կարգը:
project.countdown.text
0 799

Under development

project.old_project_time.text 03.03.2023 - 21.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման  նախագիծը  կոչված է հստակեցնելու ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման, ինչպես նաև պահպանման գոտիների մակերեսների չափերը:
project.countdown.text
0 1078

Under development

project.old_project_time.text 03.03.2023 - 26.03.2023

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.          - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա,           - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, - խնդրո առարկա կարգավորմամբ ամրագրված պահանջի հսկողության իրավասության մասով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել բացառություն՝ հաշվի առնելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները։            «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.           - օրենսգրքի 158-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունը տարածել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա,           - օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) օտարման արգելքի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։
project.countdown.text
5 2302
home.european_union.image_alt
home.european_union.text