base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 25.11.2019 - 11.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ սահմանված գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից դադարելու են գործել: Նախագծով առաջարկվում է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում:
project.countdown.text
4 24815

project.old_project_time.text 30.05.2019 - 14.06.2019

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Վերոնշյալ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ Վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի  N 729-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանվող Կրթության տեսչական մարմնի կողմից կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացումը:
project.countdown.text
3 6601

Accepted

project.old_project_time.text 07.03.2019 - 23.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի լրամշակված նախագիծ Հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի՝ 20.02.2019 - 07.03.2019թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
project.countdown.text
0 5661

project.old_project_time.text 01.11.2017 - 16.11.2017

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ  «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք:
project.countdown.text
17 12763

Accepted

project.old_project_time.text 16.02.2017 - 20.03.2017

«Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հանրակրթության ոլոր­տում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմ­պիա­դա­­­ների չափորոշիչները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում իրականացվող կր­թա­կան բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները կրթության և գի­տու­թյան բնագավառում Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության լիազոր մարմնի կող­մից­ ճանաչելու և երաշխավորելու կարգը սահմանելուն:
project.countdown.text
0 7917
home.european_union.image_alt
home.european_union.text