base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Under development

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

«Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը, լիզենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հրաձգարանի գործարկման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու մասին հայտի, ինչպես նաև հրաձգարանի գործարկման լիցենզիաների ձևերը՝ համաձայն հավելվածների:
project.countdown.text
0 1442

Under development

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում կվերանան երկու որոշումների միջև անհամապատասխանությունը և կապահովվի Որոշման 5.1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Երևան համայնքի միջև անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր կնքումը:  
project.countdown.text
0 1363

Under development

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

«ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին:  
project.countdown.text
0 1051

Under development

project.old_project_time.text 16.01.2023 - 01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքի ընդունմամբ։ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝ Կառավարության որոշումից հանել խնամքի նպաստի իրավունքին առնչվող այն դրույթները, որոնք ամբողջությամբ կրկնում են Օրենքի կարգավորումները։ Ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները։ Տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ)։    
project.countdown.text
0 1235

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-305-Ն օրենքի համաձայն «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3. Առողջապահության բնագավառ» բաժինը լրացվել է նոր 7-րդ և 8-րդ կետերով` բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում: Նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 22-ից: Ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն և բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը:
project.countdown.text
1 1623

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

<<Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար դիմելու և այդ զինծառայողներին պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու ընթացակարգը, այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու պայմանները և հաշվարկված պատվովճարի գումարը զինծառայողին փոխանցելու կարգը, պատվովճարի չափը:
project.countdown.text
0 1539

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագiծ Կլուծվեն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: Զոհված (մահացած) զինծառայողների հաշվառում չունեցող մի շարք ընտանիքների համար բնակարանային հաշվառման գործընթացում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
project.countdown.text
0 1105

project.old_project_time.text 16.01.2023 - 31.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի առանձին դեպքերում ապահովել զինծառայողների բնակարանային ապահովության ամբողջա­կան իրավունքը:
project.countdown.text
0 1400
home.european_union.image_alt
home.european_union.text