base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 29.11.2019 - 15.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի արդյունավետ և անվտանգ գործունեությունը: «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ: «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը ապահովված կլինի անվտանգությամբ:
project.countdown.text
0 4914

project.old_project_time.text 09.10.2019 - 10.11.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Քանի որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իսկ ճանապարհաշինարարության և տրանսպորտի ոլորտների քաղաքականության իրականացման իրավասությունը վերապահվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծով նախատեսվել է կատարել համապատասխան փոփոխություններ  ոլորտը կարգավորող իրավական ակտերում:
project.countdown.text
0 4652

project.old_project_time.text 16.09.2019 - 16.10.2019

Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու մասին Առաջարկվող մեխանիզմի ներդրման արդյունքում կսահմանվի օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
project.countdown.text
0 4769

project.old_project_time.text 06.09.2019 - 06.10.2019

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որպես պատվավոր կոչում լրացնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը:
project.countdown.text
1 4839

project.old_project_time.text 21.08.2019 - 06.09.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 267-րդ կետի նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրմամբ:
project.countdown.text
2 5580

project.old_project_time.text 22.07.2019 - 06.08.2019

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկա կարգավորումների պայմաններում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները իրենց կողմից մշակված նախագծերի հանրային քննարկումը և պետական-իրավական փորձաքննությունը չեն կարողանում ապահովել` հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները: Ինչի արդյունքում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների կողմից մշակված նախագծերը ներկայացվում է կառավարություն և վերջինիս հանձնարարականի հիման վրա օրենքով լիազորված մարմնի կողմից ապահովում է հանրային քննարկումը և համապատասխան պետական-իրավական փորձաքննությունը: Նշված գործընթացը էականորեն երկարաձգում է Օրենքի պահանջներին համապատասխան մշակված նախագծի փաթեթը կառավարությունը ներկայացնելու գործընթացը: Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման մարմինների աշխատանքն առավել համակարգային կազմակերպելու համար Օրենքում կատարել փոփոխություն՝ իրավական ակտը մշակող մարմնին հնարավորություն ընձեռելով նախագիծը մշակելուց հետո այն ուղարկելու պետական-իրավական փորձաքննության և ապահովելու հանրային քննարկումը:
project.countdown.text
0 5459
home.european_union.image_alt
home.european_union.text