base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 15.03.2023 - 30.03.2023

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ապահովել կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, օրենսդրական կարգավորումների հստակությունն ու կանխատեսելիությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման, աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պատշաճ ուսումնասիրության կազմակերպումը:
project.countdown.text
0 1057

project.old_project_time.text 15.08.2022 - 30.08.2022

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու օրենսդրությամբ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը:
project.countdown.text
0 1431

project.old_project_time.text 05.04.2021 - 20.04.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի  N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչել, պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են Կառավարության իրավասությունների շրջանակից:Կարգավորման առարկա հանդիսացող  իրավահարաբերությունները իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում  սահմանվելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
project.countdown.text
0 3598

project.old_project_time.text 17.02.2020 - 03.03.2020

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն: Նախագծերով ամրագրվել են նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները: Դրանով պայմանավորված՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև: 4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության,  այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս): Այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:
project.countdown.text
11 10483
home.european_union.image_alt
home.european_union.text