base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Under development

project.old_project_time.text 30.06.2023 - 16.07.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ ենթակետը՝ սահմանելով, որ թույլտվություն չի պահանջվում 5150-5350ՄՀց, 5470-5875ՄՀց ռադիոհաճախականություն-ների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում)։
project.countdown.text
0 349

Under development

project.old_project_time.text 14.06.2023 - 30.06.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով մրցութային հիմունքներով տրամադրման ենթակա ռադիոհաճախականությունների ամբողջական ցանկը՝ անկախ դրանց ազատ լինելու կամ ներկայումս ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից օգտագործման հանգամանքից։
project.countdown.text
0 414

Accepted

project.old_project_time.text 29.09.2022 - 16.10.2022

«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոններն ու հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը։
project.countdown.text
0 1265

Accepted

project.old_project_time.text 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով, առաջարկվում է լրամշակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, այն լրացնելով 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 703-733ՄՀց և 758-788 հատվածներով։
project.countdown.text
0 2572

Accepted

project.old_project_time.text 21.12.2020 - 08.01.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն:
project.countdown.text
0 3811

project.old_project_time.text 30.09.2020 - 15.10.2020

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:  
project.countdown.text
1 4458

Accepted

project.old_project_time.text 01.09.2020 - 17.09.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N487Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը: Նախագծով, առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը։
project.countdown.text
0 2809
home.european_union.image_alt
home.european_union.text