base.notification_banner.text

Պաշտպանության նախարարություն

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 08.12.2021 - 23.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կանոնակարգել պատվաստված զինծառայողների արձակումների և արձակուրդների գործընթացը:
project.countdown.text
0 2903

project.old_project_time.text 29.11.2021 - 14.12.2021

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
project.countdown.text
0 4159

project.old_project_time.text 17.11.2021 - 02.12.2021

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
project.countdown.text
0 3943

project.old_project_time.text 05.11.2021 - 21.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 5-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն փոփոխություն է կատարվում Կառավարության մի շարք որոշումների նախաբաններում՝ համապատասխանեցվելով գործող օրենսդրությանը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Կառավարության 05.05.2002թ. N 555 որոշումը:
project.countdown.text
0 2898

project.old_project_time.text 20.10.2021 - 04.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալու նպատակով:
project.countdown.text
0 3251

project.old_project_time.text 06.10.2021 - 21.10.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պատվովճարը սպասարկող բանկը քաղաքացու դիմումը և անշարժ գույքը վաճառողի հաշվի համարը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը:
project.countdown.text
0 3103

project.old_project_time.text 25.09.2021 - 10.10.2021

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
project.countdown.text
0 7268

project.old_project_time.text 10.09.2021 - 26.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամսի ժամկետով:
project.countdown.text
0 3540

project.old_project_time.text 10.09.2021 - 25.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է դյուրինացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց հաշվառման վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:
project.countdown.text
0 3347
home.european_union.image_alt
home.european_union.text