Լրամշակվող project.old_project_time.text 16.06.2017 - 03.07.2017 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝ 1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: 2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները: 3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ: 4. Օրենսգիրքը մշակելիս հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը: Օրենսգրքի նախագծի առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական: project.countdown.text 3 0 0 15506
Լրամշակվող project.old_project_time.text 20.03.2017 - 05.04.2017 «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները: project.countdown.text 1 3 7 16747