base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

project.old_project_time.text 24.02.2023 - 17.03.2023

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև կնպաստեն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահ­պա­նություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի  իրականացմանը։
project.countdown.text
0 1939

project.old_project_time.text 23.02.2023 - 10.03.2023

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N406-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 31.03.2022թ. N406-Ն որոշման մեջ, որի արդյունքում այդ որոշմամբ սահմանված կարգը կկիրառվի նաև ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով: Մասնավորապես. 1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները կարող են պետական բյուջե վճարել՝ - բանկային փոխանցման միջոցով, - վճարային քարտերով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով, 2) փոխանցումներ կարող են կատարել Հայաստանի Հանրապետության բանկերի կամ օտարերկրյա բանկերի միջոցով, Միաժամանակ, ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:
project.countdown.text
0 1048

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1462-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 120-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին։
project.countdown.text
0 1101

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 737-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 224-րդ և 225-րդ հոդվածներին։
project.countdown.text
0 1123

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում:
project.countdown.text
0 1093

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձիք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով: 
project.countdown.text
0 1643

Լրամշակվող

project.old_project_time.text 22.02.2023 - 10.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապեության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության պետաիրավական նախարարական կոմիտեի բնականոն գործունեությունը՝ կոմիտեի կազմում նախատեսելով համապատասխան նախարարի ներկայացվածությունը և դրանով իսկ ծածկելով քննարկման առարկա հանդիսացող ոլորտային հարցերի շրջանակը։  
project.countdown.text
0 1106

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները և փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում:
project.countdown.text
0 1003

project.old_project_time.text 22.02.2023 - 09.03.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև ՀՀ տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 30 օրվա ընթացքում ներմուծողի կողմից արտահանվելու են ՀՀ-ից։
project.countdown.text
0 1143
home.european_union.image_alt
home.european_union.text