base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

Լրամշակվող

project.old_project_time.text 24.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագիծը նպատակ ունի հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից  դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։        
project.countdown.text
0 1690

Լրամշակվող

project.old_project_time.text 07.01.2022 - 22.01.2022

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ   ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ։ Մասնավորապես. 1. Առցանց հաշտարարություն հնարավորության նախատեսում, 2. Որոշ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության նախատեսում և անվճար չորս ժամ հաշտարարությունից հրաժարում, 3. Մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների վերապատրաստում, 4. Հաշտարարների ռեեստրի և նշանակման կարգի որոշ առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումներ, 5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման հարցերի և հաշտարարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հստակեցում, 6. Արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի չափը, ինչպես նաև հաշտարարների կողմից «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում դատական գործի նյութերից պատճեններ ստանալու, լուսանկարներ կամ լուսապատճեններ անելու դիմումներով դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունը, 7. և այլն:
project.countdown.text
0 3683

Լրամշակվող

project.old_project_time.text 26.06.2020 - 13.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատանք փնտրող անձանց հնարավորություն ընձեռել հաշվառվելու տարածքային կենտրոնում առցանց եղանակով՝ ներկայացնելով նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները։
project.countdown.text
0 4707

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

project.old_project_time.text 20.06.2018 - 09.07.2018

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտա¬գործման կարգը սահմանելու մասին»  Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը  և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը:
project.countdown.text
1 6309
home.european_union.image_alt
home.european_union.text