project.old_project_time.text 27.01.2023 - 11.02.2023 «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» Դեռևս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգով սահմանված են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները: Ուստի օրենքի փոփոխություններով անհրաժեշտություն առաջացավ սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման հետ կապված իրավահարաբերությունները։ project.countdown.text 10 3 4 2430
project.old_project_time.text 05.12.2022 - 22.12.2022 «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Մի շարք երկրներ խնդիրը լուծելու նպատակով հավատարմագրման պարտադիր պահանջի սահմանման միջոցով խստացրել են որոշ ոլորտներում գործող կարգավորումները՝ միաժամանակ հնարավորություն տալով ՀԱՄ-ին ավելացնել իր եկամուտները (Վրաստանի Հանրապետությունում՝ մեքենաների տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունները, ԵՄ որոշ երկրներում՝ բժշկական լաբորատորիաները)։ Նշենք, որ խնդրի լուծումը կախված է պետական կառավարման մարմնի կողմից կայացված որոշումից, այն է՝ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորմամբ մասնակիորեն ապահովել հավատարմագրման ազգային մարմնի պահպանման ծախսերը կամ գործունեության որոշ տեսակների համար սահմանել հավատարմագրման պարտադիր պահանջ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀԱՄ ֆինանսավորման խնդրի հրատապությունը ու արդիականությունը՝ մշակվել է սույն Նախագիծը։ project.countdown.text 3 1 0 1082
project.old_project_time.text 05.12.2022 - 25.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։ Այս համատեքստում, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ներառված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մասով։ Նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին»» N 623-Ն որոշման բառերով։ Նշյալի համատեքստում տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշմամբ կարգավորվում են միայն ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի մասով էլեկտրոնային եղանակով գործընթացը, ինչի արդյունքում էլեկտրոնային եղանակով գործընթացի կարգավորման հարթակից դուրս է մնում ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայկաննների մասով էլեկտրոնային եղանակով գործընթացի ապահովումը։ Հաշվի առնելով նշյալը՝ մշակվել է սույն Նախագիծը, որով նախատեսվող պահանջներին համապատասխան հարթակում ներառվելու է հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան բոլոր համապատասխանության գնահատման փաստաթղթերի (միաժամանակյա համապատասխանության գնահատման փաստաթղթի թղթային տարբերակի պահպանմամբ) տրամադրման էլեկտրոնային եղանակով գործընթացը։ Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ համաձայն ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան ոլորտը կանոնակարգող օրենսդրական միասնական իրավակարգավորումների՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի թղթային տարբերակի առկայությունը պարտադիր է։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ ներկա փուլում համապատասխանության գնահատման փաստաթղթեր գրանցող և տրամադրող հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններն ապահովված չեն էլեկտրոնային ստորագրությամբ և բացակայում է համապատասխան իրավական կարգավորումը, ուստի Նախագծով առաջարկվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշման» բառերով։ project.countdown.text 1 1 0 1128
project.old_project_time.text 25.04.2022 - 12.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի ««Գնահատման ևթեստավորմանկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները. Որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո դրված «,» ստորակետ կետադրական նշանը և դրանցից հետո գրված «և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:» բառերը հանել։ Որոշման հավելվածի 16-րդ կետի ժզ) ենթակետում «նկարագրությունը» բառից հետո դնել «,» ստորակետ կետադրական նշանը և լրացնել «հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.» բառերով։ Որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել նոր ժը), ժթ), ի), իա) և իբ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ. ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները. ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը. իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը. իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:»: Որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր ժբ), ժգ), ժդ), ժե) և ժզ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան. ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները. ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը. ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ. ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:»: Որոշման հավելվածի 19-30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: project.countdown.text 0 0 0 2159
project.old_project_time.text 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1597-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1597–Ա որոշման մեջ նշված լիազորող նորմը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին։ project.countdown.text 0 0 0 2416
project.old_project_time.text 30.11.2021 - 15.12.2021 «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գոծընթացները կարգավորող միասնական կարգի ստողծման պահանջով: project.countdown.text 10 25 5 5945
project.old_project_time.text 12.03.2021 - 05.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ։ Ինչպես հայտնի է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով, եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը իրականացվում է ԳՕՍՏ 33670-2015 ստանդարտին համապատասխան և տրվում է «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական», որը պարտադիր է ԵԱՏՄ երկրներում առաջին անգամ եզակի տրանսպորտային միջոցի հաշվառման համար։ Ստանդարտի և նշյալ տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջ է «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով)» համալրումը («Էրա-ԳԼՕՆԱՍՍ»), որի բացակայությունը նույնիսկ տրանսպորտային միջոցի այլ պարամետրերով համապատասխանելու դեպքում, թույլ չի տալու տրամադրել «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական»։ project.countdown.text 0 0 0 3827
project.old_project_time.text 15.12.2020 - 13.01.2021 «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ: project.countdown.text 0 0 0 4069
project.old_project_time.text 16.04.2020 - 08.05.2020 ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՄ ՏԿ 018/2011 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 10.10.2014թ. պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հավելվածի 48-րդ կետի համաձայն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմա¬նագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Հայաս¬տանի Հանրապետության կողմից կիրառվում են նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության նույն կետում նշված տեխ¬նիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: Մասնավորապես, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո-նակարգը Հայաստանի Հանրապետության համար կիրառվում է Պայ¬մա¬նագրի ուժի մեջ մտնելուց 60 ամիս հետո: Սույն թվականի հունվարի 2-ից ՀՀ-ում գործում է վերոնշյալ տեխնիկական կանոնակարգը, որի կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պետք է ուղեկցվի հայերեն լրացված համապատասխանության գնահատման փաստաթղթերով: սա էլ հակիրճ նկարագրությունը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո¬նակարգի տեխնիկականղթերի կանոնակարգման օբյեկտ հանդիսացոող անվավոր տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման փաստաթղթերի և դրանց լրացման կանոնները նկարագրող և հաստատող իրավական ակտ: project.countdown.text 1 0 0 5115