project.old_project_time.text 17.01.2022 - 01.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 26.07.2021թ. N 02/12.21/25026-2021 հանձնարարականով, որով առաջարկվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու նպատակով: project.countdown.text 6 1 0 2026
ընդունված project.old_project_time.text 13.11.2019 - 28.11.2019 «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով: project.countdown.text 0 6421
ընդունված project.old_project_time.text 12.06.2018 - 27.06.2018 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում: project.countdown.text 4 3 0 7108
ընդունված project.old_project_time.text 15.09.2017 - 01.10.2017 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ վերահսկողությունը: project.countdown.text 1 1 0 7341
project.old_project_time.text 09.08.2017 - 24.08.2017 ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված 4 ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետների կողմից մշակվել են կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ոստիկանության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակները, որոնք կդառնան ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015թ. N 1141-Ն որոշման հավելվածներ: project.countdown.text 0 0 0 8215