base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 15.06.2023 - 01.07.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷԲՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում։
project.countdown.text
0 450

project.old_project_time.text 25.03.2022 - 14.04.2022

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն, N517-Ն, N518-Ն, N522-Ն, N523-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին և Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող – երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծե «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող–երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի №273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ և մեծածախ շուկայի առևտրային կանոնները «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է և անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը ու լրամշակումը։
project.countdown.text
0 2486

project.old_project_time.text 02.08.2021 - 19.08.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
project.countdown.text
0 3170

project.old_project_time.text 08.07.2021 - 25.07.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։
project.countdown.text
0 3311

Չընդունված

project.old_project_time.text 24.02.2021 - 12.03.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ներկա փուլում համակարգային ծառայությունների մատուցման պայմանները թողնել անփոփոխ՝ դրանց մատուցման վճարները ներառելով հզորության վճարներում։
project.countdown.text
0 3345

ընդունված

project.old_project_time.text 12.11.2020 - 28.11.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.12.2017թ. №541Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետը հետաձգել մինչև էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի ներդրումը և դաշտը կանոնակարգող իրավական ակտերի համալիր լրամշակումը։
project.countdown.text
0 4454

ընդունված

project.old_project_time.text 03.12.2019 - 18.12.2019

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 3-ի №251Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային կտրվածքով հաշվառումն իրականացնել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու հետ միաժամանակ։
project.countdown.text
0 5858

ընդունված

project.old_project_time.text 25.06.2019 - 11.07.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։
project.countdown.text
0 6027

ընդունված

project.old_project_time.text 11.03.2019 - 10.06.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում են համապատասխան փոփոխությունների կատարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 8-րդ և 9-րդ բաժիններում, որոնք կապահովեն յուրաքանչյուր ժամանակահատվածի համար Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման իրականացումը ժամային կտրվածքով։ Միաժամանակ, նախատեսվում է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով էլեկտրական էներգիայի ներկրման ու արտահանման գործընթացին, հաշվեկշիռը փակող կայանի սահմանմանը, դրան առնչվող իրավահարաբերություններին և 30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին բաշխողի կողմից վճարումները երաշխավորող հատուկ հաշվին վերաբերող դրույթներում կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ:
project.countdown.text
0 5731
home.european_union.image_alt
home.european_union.text