base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 27.04.2023 - 12.05.2023

«Քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման հայեցակարգն ու հայեցակարգի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար հիմնովին պետք է վերանայվի նրանց պատրաստման, վերապատրաստման և նշանակման ընթացակարգը, քանի որ առկա վիճակն այդքան էլ արդյունավետ չի գործում և չի ապահովում քրեակատարողական ծառայողներին պատշաճ գիտելիքներով ու հմտություններով, որոնց իմացությունն ու ապահովումն անհրաժեշտ են կալանավորման կամ պատժի կատարման ընթացում՝ առաջնահերթ կալանավորված անձանց կամ դատապարտյակների իրավունքների պաշտպանության համատեքստում: Քրեակատարողական ծառայողները նաև ապահովված չեն այնպիսի համազգեստով և սպառազինությամբ, որն անհրաժեշտ է ծառայությունն ու առանձին գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով քրեակատարողական ծառայողների ընտրության՝ արդի պայմաններին համապատասխանող լավարկված նոր մեխանիզմի առկայությունը և նրանց պատշաճ համազգեստով ու այլ պայմաններով ապահովելը համարվել է այս բարեփոխման հիմքը: Քրեակատարողական ծառայողների 1744 հաստիքներից հայեցակարգը մշակելու դրությամբ թափուր էր միայն 96-ը (ընդհանուր թվի 5,5%), որոնցից մեծամասնությունն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողների հաստիքներն են: Բացի այդ, քրեակատարողական ծառայոնղների մեծամասնությունը նույն անվտանգության ապահովման կամ պահպանության ապահովման բաժինների ծառայողներն են (տարբեր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների 85-90% այդ բաժնի ծառայող են) և նրանք առավել շատ են շփվում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ՝ ելնելով իրենց գործառույթներից, ներառյալ՝ հերթափոխով ծառայությունը կազմակերպելու ժամանակ: Հետևաբար, այդ երկու բաժիններից բարեփոխումը նախաձեռնելն առավել նպատակահարմար է և կհանգեցնի կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ անմիջականորեն շփվող քրեակատարողական ծառայողներին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ անհրաժեշտ բարեփոխում իրականացնելուն: Քրեակատարողական հիմնարկների այդ երկու բաժինների գործառույթների բազմազանությունն ու առանձնահատկությունները գործնականում չեն բացառում իրավիճակներ, երբ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն աջակցում են պահպանության ապահովման բաժնի ծառայողների գործառույթների իրականացմանը և հակառակը: Դա պայմանավորված է ինչպես պահպանության ապահովման բաժնի ծառայողների ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետերում, այնպես անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից քրեակատարողական հիմնարկկների ներսում կազմակերպվող միջոցառումների քանակով ու բազմազանությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկների այդ երկու առանձին ստորաբաժանումների ծառայողների կողմից փոխադարձ օգնությունն առկա է անգամ բաժինների առանձնացված լինելու դեպքում: Բարեփոխումը նախատեսվում է սկսել մեկ քրեակատարողական հիմնարկից հետագայում այն իրականացնելով նաև այլ քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» քրեակատարողական հիմնարկում անվտանգային միասնական համակարգի ներդրման դեպքում հնարավոր կլինի մեկ քրեակատարողական հիմնարկի օրինակով ստեղծել ստորաբաժանման բարեփոխված աշխատանքային պայմաններ, փորձարկել այն, վերազինել քրեակատարողական ծառայողներին թե՛ գիտելիքներով, թե՛ համազգեստով ու այլ պայմաններով, գործնականում բացահայտնել նոր համակարգի հնարավոր բացերը, շտկել դրանք և լրամշակումից հետո ներդնել այլ քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական ծառայողների թեկնածուների մասնագիտական պատրաստումը բարդ ընթացակարգով է լինելու՝ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով և բաղկացած է լինելու հետևյալ փուլերից՝ ուսումնական դասընթաց, որը տևելու է երեք ամիս, ավարտական քննություն, որն անց է կացվելու դասընթացում ներառված թեմաների և առարկաների շրջանակներում, եթե ուսումնական դասընթացի ընթացիկ ստուգումները դրական են (նախնական ուսումնական պլանները կազմված են), ստաժավորում քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, որը տևելու է մեկ ամիս, ստաժավորման արդյունքների ամփոփում, ավարտական վկայականների տրամադրում և պաշտոնի նշանակում: Վերը նշված մասնագիտական պատրաստման բոլոր բաղադրիչները վերահսկվելու են Արդարադատության նախարարության կողմից, և հետագայում այդ գործընթացում բացահայտված առանձնահատկությունները հաշվի են առնվելու մյուս քրեակատարողական հիմնարկներում նոր մոդելը ներդնելիս՝ մեթոդական շտկումներ իրականացնելով:
project.countdown.text
0 678

Լրամշակվող

project.old_project_time.text 28.02.2023 - 20.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։ Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։
project.countdown.text
1 914

project.old_project_time.text 05.12.2022 - 21.12.2022

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է նախանշել առաջիկա տարիների համար բարեփոխման ուղղությունները, թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: 
project.countdown.text
1 1307

project.old_project_time.text 24.11.2022 - 10.12.2022

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
project.countdown.text
0 1116

project.old_project_time.text 21.11.2022 - 07.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքներին նոր լիազորություններ փոխանցելու գործընթացի սկզբունքները, նպատակները, խնդիրները նկարագրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հայեցակարգը նպատակ ունի նախանշելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորությունների ապակենտրոնացման մասով առաջիկա տարիների ընթացքում ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների և միջոցառումների շրջանակները, ներկայացնելով ապակենտրոնացման ենթակա այն հիմնական լիազորությունների բնագավառները, որոնց ապակենտրոնացմանը միտված կլինեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող փաստաթղթերի մշակման, հաստատման և իրագործման գործընթացները, խթանել տեղական ինքնակառավարման կայուն զարգացումը, վերածել ապակենտրոնացումը շարունակական և արդյունքամետ գործընթացի, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու կարևորությունը հանրային հարցերի շուրջ որոշումների կայացման գործում, ապահովել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և ստեղծել թափանցիկ, հաշվետու տեղական ինքնակառավարման համակարգ՝ հիմնված լավ կառավարման սկզբունքների վրա: Նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» ենթակետի պահանջներից:
project.countdown.text
1 1645

project.old_project_time.text 26.10.2022 - 10.11.2022

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։
project.countdown.text
0 1717

project.old_project_time.text 15.07.2022 - 30.07.2022

«Կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերլուծության և կառավարման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգն ուղղված է հակակոռուպցիոն ոլորտի զարգացման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, վերլուծության և ռիսկերի զսպման միասնական քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել հանրային կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման նկատմամբ, սահմանել և կիրառել այնպիսի կառուցակարգեր, որոնք պետք է ոչ միայն կառավարելի դարձնեն կոռուպցիոն ռիսկերի առաջացումը, այլև բարեվարք միջավայր ստեղծեն ողջ  հանրային կառավարման համակարգում:
project.countdown.text
1 1931

project.old_project_time.text 30.03.2022 - 14.04.2022

«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետի կատարմամբ, Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը: Հիմք ընդունելով վեր նշվածը՝ փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել փոստային ոլորտի դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներառական զարգացման գործում` փոստային կապի ծառայությունների հասանելիության, մատչելիության, որակի և բազմազանության խթանման, փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների միջոցով: Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթությունները, հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները:
project.countdown.text
0 2822
home.european_union.image_alt
home.european_union.text