project.old_project_time.text 07.12.2022 - 28.12.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. - սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ. - ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ։ - սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ - վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար մեկ միասնական դրույքաչափ, դրույքաչափերը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը, սահմանել նոր ստեղծված հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափեր, վերացնել ներկայումս չհիմնավորված արտոնություն սահմանող մեկ նորմ։ project.countdown.text 4 1 0 1222