base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

ընդունված

project.old_project_time.text 21.02.2022 - 08.03.2022

«ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվող նախագծով սահմանվում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:
project.countdown.text
0 4482

project.old_project_time.text 18.11.2021 - 03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի  22-ի N907-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել  ձվաբջջի դոնորից ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման այն օպտիմալ քանակը, որը չի վնասի դոնորի վերարտադրողական առողջությանը, հաշվի առնելով, որ ձվաբջջի արտածծումը ինվազիվ միջամտություն է և իր մեջ պարունակում է բարդությունների թեկուզ և փոքր, սակայն  հնարավոր ռիսկ: Միաժամանակ, նախագծով կանոնակարգվում է նույն դոնորից ծնվող երեխաների քանակը, որը սահմանափակվում է, ելնելով մեր հանրապետության բնակչության փոքր թվից, գործնականում բացառելով նույն դոնորից ծնված երեխաների հանդիպման և ամուսնության հավանականությունը:
project.countdown.text
0 4537

project.old_project_time.text 12.02.2021 - 27.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելը` առանց նախապայմանների, շահառուների տվյալ խմբի համար չկիրառելով անզավակ լինելու պահանջը և տարիքային սահմանափակումը:
project.countdown.text
0 4359

project.old_project_time.text 01.02.2021 - 16.02.2021

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները մեղմացնում կամ վերացնում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության մատուցման սահմանափակումները, դրանով իսկ   ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող  բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձևով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա, մինչդեռ օրեցօր զարգացող վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառումը կարող է իրեն որոշակի դերն ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Օրենքի դրույթների ազատականացումը առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության բարձրացումն այսօր հանդիսանում է մեր երկրի ռազմավարական խնդիրներից մեկը:
project.countdown.text
0 5990

project.old_project_time.text 14.04.2020 - 29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն  որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանների կիրառմամբ բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
project.countdown.text
0 6361

project.old_project_time.text 28.08.2018 - 12.09.2018

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
project.countdown.text
0 6186
home.european_union.image_alt
home.european_union.text