base.notification_banner.text

Министерство труда и социальных вопросов

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

В разработке

project.old_project_time.text 22.03.2022 - 06.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ և օրենքով նախատեսվում էր սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին հատկացնել դրամական օգնություն՝ կոմունալները վճարելու նպատակով, որով և սահմանափակվում էր ՀՀ տարածքում բնակվող մյուս միայնակ կենսաթոշակառուների իրավունքը։ Իրավական ակտի՝ ուժը կորցնելով ՀՀ ԱՍՀ նախարարությունը պատրաստվում է զեղչեր տրամադրել բոլոր անապահով միայնակ կենսաթոշակառուներին։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց։ Մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։
project.countdown.text
0 2056

В разработке

project.old_project_time.text 21.03.2022 - 06.04.2022

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու Օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ: Նախագծով առաջարկվող իրավական լուծումները հնարավորություն կընձեռեն առավել մանրամասն կարգավորել Օրենսգրքով նախատեսված հարաբերությունների մի շարք առանձնահատկություններ, վերացնել Օրենսգրքի գործողության ոլորտում իրավական որոշակիության սկզբունքի խաթարման որոշակի դեպքերը:  
project.countdown.text
41 9778

В разработке

project.old_project_time.text 15.03.2022 - 30.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով  նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։ Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։
project.countdown.text
0 3546

В разработке

project.old_project_time.text 04.03.2022 - 21.03.2022

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով։      
project.countdown.text
0 2290

В разработке

project.old_project_time.text 02.03.2022 - 17.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները։ Սակայն նախարարության կողմից սոցիալական ճանաչելու չափանիշները մշակելու ընթացքում, պարզ դարձավ, որ առանց համապատասխան ընթացակարգերի սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն, իսկ համապատասխան ընթացակարգերը մշակելու համար անհրաժեշտ է լրացնել Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը։ Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ՀՀ ԱՍՀՆ-ի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
project.countdown.text
0 2161

В разработке

project.old_project_time.text 23.02.2022 - 10.03.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:  
project.countdown.text
17 4526

В разработке

project.old_project_time.text 23.02.2022 - 10.03.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար: Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։
project.countdown.text
0 2909

В разработке

project.old_project_time.text 23.02.2022 - 10.03.2022

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու մասին 5-րդ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/GC/5) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։
project.countdown.text
46 5306

В разработке

project.old_project_time.text 18.02.2022 - 07.03.2022

«ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի կարգավորման նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրականացումը, դյուրինացնել գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց և խելամիտ հարմարեցման պարտականությունը կրող անձանց համար՝ ձևավորելով երաշխիքներ և կողմերի հավասարակշռված շահերի ամբողջություն։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ներառվել էին միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների (CRPD/C/GC/2, CRPD/C/GC/3, CRPD/C/GC/4, CRPD/C/GC/6) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի (այդ թվում՝ Նյու Յորքի), Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։
project.countdown.text
16 3434
home.european_union.image_alt
home.european_union.text