base.notification_banner.text

Министерство труда и социальных вопросов

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 22.05.2019 - 06.06.2019

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:  Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն. 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում  գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 5. Գենդերային խտրականության կանխարգելում: Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:  
project.countdown.text
33 13004

В разработке

project.old_project_time.text 14.05.2019 - 30.05.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել ծրագրի իրականացման ընթացակարգը` ապահովելով մասնագետների ներգրավումը ծրագրի իրականացման գործընթացում:
project.countdown.text
0 5414

В разработке

project.old_project_time.text 23.04.2019 - 08.05.2019

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ: Միաժամանակ, լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին։     
project.countdown.text
0 5692

В разработке

project.old_project_time.text 22.04.2019 - 10.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին: Նախագծով նախատեսվում է նաև կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ  մասնագիտական փորձառությանը վերաբերող փոփոխություն՝ ազատականացնելով գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը: Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ): Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք  առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների  հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում:  
project.countdown.text
13 7023

В разработке

project.old_project_time.text 11.04.2019 - 26.04.2019

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։  Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։  Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում. կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակառուն բնակվում է Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում։  
project.countdown.text
1 6887

В разработке

project.old_project_time.text 28.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն» բառի կիրառումը, հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս:
project.countdown.text
2 6854

В разработке

project.old_project_time.text 11.03.2019 - 27.03.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների գործառույթները տարանջատելու (ինչն անհրաժեշտ է Զբաղվածության պետական գրասենյակի  իրավասությունների շրջանակը կանոնադրությամբ ամրագրելու նպատակով), ինչպես նաև լիազորված մարմնին զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն վերապահելու նպատակով:
project.countdown.text
0 6336

В разработке

project.old_project_time.text 06.02.2019 - 21.02.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության գործիքակազմի իրավական և կազմակերպական հիմքերը բարելավելու նպատակով:
project.countdown.text
0 7712

В разработке

project.old_project_time.text 01.02.2019 - 18.02.2019

«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն oրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նաև պարբերական բնույթ կրող կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ նախագծի հավելվածի համաձայն կնքված պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև  2019 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա` կանոնակարգելով  բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019 թվականի մայիսի 1-ը  համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը:
project.countdown.text
0 4807
home.european_union.image_alt
home.european_union.text