base.notification_banner.text

Министерство здравоохранения

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
project.countdown.text
0 6176

project.old_project_time.text 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին Նախագծի ընդունումն նպատակ ունի նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել  օրենսդրական փոփոխություններ` համահունչ Հայաստանաի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին: Մասնավորապես, մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծով ամրագրվում է  ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում,  սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները,  ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև  ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները և այլն: Պետք է նշել, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են, օրինակ, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի,  ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը: Միևնույն ժամանակ նախագծին կից ներկայացված հարակից օրենքների նախագծերով կարգավորվում են հետևյալը` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներն է ընդլայնվում, համաձայն որի վերջինս աշխատանքներն պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին: «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով օրենքում կիրառվող տերմինաբանությունը հարմոնիզացվում է «Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինչների օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծի հետ: Նախագծով նաև տեղական տուրքի հարկման դաշտ են բերվում ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և նմանակների վաճառքը, որոնց թույլտվության տրամադրման համար սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների  համար սահմանված դրույքաչափերը:  «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  գործող օրենքից հանել ծխախոտի գովազդի վերաբերյալ առկա կարգավորումները, քանի որ վերջինիս հետ կապված կանոնակարգումները ամրագրվել են նոր Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդին, հովանավորությանը և առաջխաղացմանը ներկայացվող պահանջների խախտման, ծխախոտային արտադրատեսակների ներմուծմանն ու արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների խախտման, ծխախոտի, ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի կանոնների խախտման, Ծխելն արգելող կանոնների խախտման, Ծխախոտի,  ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ուղղությամբ կիրառվող տուգանքների չափերը և այն մարմինները, որոնք լիազորվում են հարուցելու և իրականացնելու վարչական իրավախախտումների վարույթներ և կիրառելու վարչական  տույժեր:
project.countdown.text
59 20476

project.old_project_time.text 18.04.2019 - 03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%)  և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման  հնարավորությունը, մշակվել է   սույն  որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել  է  210 մլն դրամ: Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը: Նախագծի ընդունումը կնպաստի  բնակչության որոշ խմբերի անպտղությամբ  տառապող զույգերի  մոտ անպտղության  բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը:  
project.countdown.text
3 9407

project.old_project_time.text 15.04.2019 - 01.05.2019

«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ    Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները: Նախագծով կսահմանվեն թե ինչ է իր մեջ ներառում արյան բաղադրամասերի պետական պաշարները, ինչ պայմաններում են դրանք պահպանվում և ինչ ժամկետներում են նորացվում: Անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առողջապահություն» բաժնի  «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակներում «Արյան հավաքագրման ծառայություններ» միջոցառումների համար արդեն իսկ նախատեսված են միջոցներ` 252,951.0 հազար դրամ:
project.countdown.text
0 6302

project.old_project_time.text 27.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
project.countdown.text
0 12925

project.old_project_time.text 20.03.2019 - 04.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
project.countdown.text
0 7032

project.old_project_time.text 12.03.2019 - 27.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի № 777-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի № 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Տեսչական մարմինների լուծարմամբ, մի շարք պետական մարմինների վերանվանմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն և 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշումներում անհրաժեշտություն էր առաջացել կատարելու համապատասխան փոփոխություններ` դրանք գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու նպատակով:Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն որոշմամբ հստակեցման կարիք ուներ նաև Առողջապահության նախարարության իրավասությունները` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
project.countdown.text
0 6678

project.old_project_time.text 04.03.2019 - 19.03.2019

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ելնելով միջազգային համընդհանուր կիրառման փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և մոտեցումների ներդրման անհրաժետությունից, ուսումնասիրելով ներկայումս  գործող օրենսդրական կարգավորումները, նշված ոլորտում  առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ  արձագանքնելու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվում են որոշ հստակեցումներ, մասնավորապես բժշկական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառաման արգելքը և համապատասխան բխող պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների  փոխանցմանը ներկայացվող պահանջների շրջանակները:
project.countdown.text
19 11597

project.old_project_time.text 04.03.2019 - 20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որը հնարավորություն կտա ՀՀ-ում արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով:
project.countdown.text
0 9694
home.european_union.image_alt
home.european_union.text