base.notification_banner.text

Министерство образования, науки, культуры и спорта

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

В разработке

project.old_project_time.text 30.06.2023 - 15.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական  ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ սահմանված պաշտոնների նկարագրերը ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների վրա տարածելու անհրաժեշտությունից (բացի վերոնշյալ որոշմամբ սահմանված տնօրենի, համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոններից, որոնք կառավարման նոր համակարգի անցնող հաստատություններում է գործելու):    Անհրաժեշտություն է առաջացել նաև նոր հավելվածով սահմանել կառավարման հին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների տնօրենի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրերը (վերջինս սահմանված չէր):
project.countdown.text
0 432

project.old_project_time.text 30.06.2023 - 16.07.2023

ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական  ծառայությունից  ազատել հետևյալ անձանց՝ Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36). Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4). Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 06-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ, փող., 10 շ., բն. 6):  
project.countdown.text
0 350

В разработке

project.old_project_time.text 23.06.2023 - 09.07.2023

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին և լավագույն սովորողներին 2023 թվականին կրթական մրցանակներ շնորհելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին և լավագույն սովորողներին 2023 թվականին կրթական մրցանակներ շնորհելու վերաբերյալ
project.countdown.text
0 447

project.old_project_time.text 23.06.2023 - 08.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգքւմ, ինչպես նաև կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրում:
project.countdown.text
0 351

project.old_project_time.text 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման չեղարկման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
project.countdown.text
0 521

project.old_project_time.text 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 04-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախարարի հրամանի անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
project.countdown.text
1 591

project.old_project_time.text 19.06.2023 - 05.07.2023

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ՔՐԻՍՏՈՒՍ ՎԵՆԱՆՏՈՒՍԻ ԻՎՈՒԻՆ, ՆԱՅԱԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԻԿՆԻԶՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԳՐԻՆՑԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը  և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  են   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
project.countdown.text
0 361

project.old_project_time.text 16.06.2023 - 02.07.2023

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգ
project.countdown.text
0 423

project.old_project_time.text 16.06.2023 - 02.07.2023

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում անձանց ուսանողական իրավունքի վերականգնման, տեղափոխման և մեկից ավելի կրթություն ստանալու մասին կարգերում նախաձեռնվել է մի շարք դրույթների լրամշակում, որի նպատակն է սահմանել միասնական մոտեցում ժամկետների, դիմորդների մրցույթների անցկացման և համանման կարգավորումների վերաբերյալ:
project.countdown.text
0 519
home.european_union.image_alt
home.european_union.text