base.notification_banner.text

Министерство обороны

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

принят

project.old_project_time.text 15.12.2017 - 30.12.2017

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումները, ինչպես նաև  պարենային ապահովության չափաքանակներում կարագին փոխարինող ապրանքները:  
project.countdown.text
0 6491

принят

project.old_project_time.text 15.12.2017 - 30.12.2017

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>      Նախագծի համաձայն կկարգավորվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովության հետ կապված հարաբերությունները:
project.countdown.text
0 6370

принят

project.old_project_time.text 09.08.2017 - 25.08.2017

<<Պաշտպանության մասին>>       Օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները
project.countdown.text
0 7693

принят

project.old_project_time.text 09.08.2017 - 25.08.2017

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>>      Օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:  
project.countdown.text
0 19073

принят

project.old_project_time.text 30.06.2017 - 15.07.2017

<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>      Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործող ընթացակարգերը հստակեցնելու, բնակարանային ապահովության գործընթացն առավել թափանցիկ և հասցեական իրականացնելու վերաբերյալ
project.countdown.text
0 7471

принят

project.old_project_time.text 15.06.2017 - 30.06.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամ դառնալու իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանքները պարզելու համար <<կանխամտածված օրինազանցության>> վերաբերյալ տեղեկատվությունը մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից տրամադրելու վերաբերյալ:
project.countdown.text
0 6636

принят

project.old_project_time.text 17.05.2017 - 01.06.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>       Որոշման նախագծի համաձայն` դրամական օգնություն ստանալու համար ծնողի հետ համատեղ բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից կազատվեն այն զինծառայողները (քրեակատարողական ծառայողnները և փրկարար ծառայության ծառայողները, ովքեր բնակվում են ծառայողական բնակելի տարածությունում կամ բնակելի տարածությունների վարձակալության համար ստանում են փոխհատուցում:  
project.countdown.text
0 6768

принят

project.old_project_time.text 15.05.2017 - 30.05.2017

<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>       Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ հստվերացվում են, ինչպես նաև նախատեսվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանում է կառավարությունը:
project.countdown.text
0 8308
home.european_union.image_alt
home.european_union.text