base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 16.12.2019 - 31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Դեղերի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունը ապահովելու նպատակով առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել լրացումներ ապրանքների դրոշմապիտակների վերաբերյալ կարգավորումներում։ Նախագծի ընդունման արդյունքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, ինչը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։  
project.countdown.text
0 7258

project.old_project_time.text 21.09.2019 - 07.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «-------» -------------------2019 թվականի N ____- Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԳԱՄՅԱ (2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐ) ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը ներկայացնում է շրջանակային մի փաստաթուղթ, որը հանդիսանում է միասնական հարթակ՝ գնահատելու նախորդ տարիներին առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները և սահմանելու ներկա և ակնկալվող մարտահրավերները դիմակայելու ոլորտի պատրաստվածության հետագա զարգացման ուղենիշները: Հիմնվելով հրատարակված ապացույցների վրա հիմնված առաջարկությունների, փորձնական տվյալների, ինչպես նաև համակարգում գործունեություն իրականացնող շահագրգիռ կողմերի լայնածավալ քննարկումների և առաջարկների վրա՝ փաստաթուղթը խթանում է հանրային առողջության առկա մեխանիզմների, գործընթացների, փոխհարաբերությունների վերանայումը՝ առողջության խթանման, հիվանդությունների կանխարգելման և բարեկեցության ինտեգրացված մոտեցումների սահմանման միջոցով:  
project.countdown.text
0 8128

project.old_project_time.text 21.08.2019 - 06.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը և լիազորող նորմ սահմանել  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար` հնարավորություն տալով վերջինիս սահմանի անցակետերում իր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար:
project.countdown.text
1 6201

project.old_project_time.text 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
project.countdown.text
0 6170

project.old_project_time.text 09.08.2017 - 24.08.2017

ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված 4 ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետների կողմից մշակվել են կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ոստիկանության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակները, որոնք կդառնան ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015թ. N 1141-Ն որոշման հավելվածներ: 
project.countdown.text
0 8212
home.european_union.image_alt
home.european_union.text