base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 15.12.2020 - 30.12.2020

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ¬ՎԻ¬ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորողներին (COVID-19) համավարակով պայմանավորված հետաձգված ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու հանգամանքով:
project.countdown.text
0 6363

project.old_project_time.text 10.12.2020 - 25.12.2020

ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԱՍՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
project.countdown.text
0 3742

project.old_project_time.text 01.11.2017 - 16.11.2017

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ  «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, կանոնակարգել գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման հարցերը, գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և այլն: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով օրենքի նախագծում նախատեսվում է ժամանակակից հասկացությունների և նոր հոդվածների ներմուծում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր օրենք:
project.countdown.text
17 12755
home.european_union.image_alt
home.european_union.text