base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 03.12.2019 - 19.12.2019

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին:
project.countdown.text
6 8742

project.old_project_time.text 25.03.2019 - 10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ շահառուների շրջանակի ընդլայնման, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջի, ինչպես նաև սահմանված չափանիշների սահմանային արժեքների փոփոխության անհրաժեշտությամբ:  Հստակեցվել է Որոշման 1-ին կետի բանաձևը: Որոշման 3-րդ կետի փոփոխությամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: Հավելվածի 5-րդ ենթակետի փոփոխությամբ դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, իջեցվել են որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:  Միաժամանակ հստակեցվել են միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության(այսուհետ՝ Մեթոդաբանություն) մեջ:  Տարընթերցման տեղիք տվող «scholarship» բառը հանվել է, իսկ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ: Մեթոդաբանության 4-րդ կետը հստակեցվել է՝ նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև:
project.countdown.text
0 15037
home.european_union.image_alt
home.european_union.text