base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

В разработке

project.old_project_time.text 23.06.2023 - 08.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 633 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոստոսի 8-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, որպեսզի իրավախախտ անչափահասների հաշվառման կարգը, անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը հետայսու իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարության) 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման իրավակարգավորումների շրջանակներում :
project.countdown.text
0 459

В разработке

project.old_project_time.text 20.12.2022 - 04.01.2023

ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ինչպես հաշվառման մեջ գտնվող անչափահասների, այնպես էլ՝ անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, կիրականացվի համագործակցություն ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ:
project.countdown.text
0 1787

project.old_project_time.text 18.03.2022 - 02.04.2022

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը:
project.countdown.text
0 2187

В разработке

project.old_project_time.text 13.11.2019 - 01.12.2019

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները:  Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
project.countdown.text
23 7729

project.old_project_time.text 10.09.2018 - 05.10.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Տարածքային մանկավար­ժահո­գեբանական աջակցության տարածքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակեր­պության կողմից իրականացվող լիազորությունների շարքում՝ դրանք համալրելով նաև կենտրոնի մասնագետների կողմից օրենքով նախատեսված դեպքերում քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցելու լիազորությամբ: Նախագծով առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել քննչական կամ այլ դատավարական գործողություններին օրենքով նախատեսված դեպքերում մանկավարժի կամ հոգեբանի լիիրավ մասնակցությունը՝ մի կողմից վարույթն իրականացնող մարմնի համար առավել հասանելի դարձնելով համապատասխան մասնագետին գտնելու և քննչական գործողությանը ներգրավվելու խնդիրը, մյուս կողմից ապահովելով համապատասխան քննչական գործողության անխափան իրացումը, ինչպես նաև անչափահաս մասնակցի իրավունքներն ու պարտականությունները:
project.countdown.text
0 6447
home.european_union.image_alt
home.european_union.text