base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

В разработке

project.old_project_time.text 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1730-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ՝ Վարչապետ) որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավոված է համապատասխան իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի գործողության անհնարինությամբ, քանի որ, ներկայումս Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը սահմանված է Վարչապետի կողմից, ինչը տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այսուհետ կիրականացվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի կողմից։ 
project.countdown.text
0 35

project.old_project_time.text 24.12.2019 - 17.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆՀ-1080 ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 88-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով, որի համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել հիշյալ հրամանագիրը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
project.countdown.text
0 4706

project.old_project_time.text 24.12.2019 - 17.01.2020

«Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կատարումն ապահովելու նպատակով, որոնց համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անհրաժեշտ է  նշված հարաբերությունները կարգավորել ՀՀ վարչապետի որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
project.countdown.text
0 5427

project.old_project_time.text 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
project.countdown.text
0 6478
home.european_union.image_alt
home.european_union.text