base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 11.03.2022 - 27.03.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի ինկորպորցված հրապարակումը և նշված կայքում Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որևէ ակտին և դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը և այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը։
project.countdown.text
0 1952

project.old_project_time.text 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
project.countdown.text
0 6478

принят

project.old_project_time.text 26.09.2017 - 26.10.2017

«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային՝ հատկապես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը մշակվել է «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ՄԱԿ-ի զարգացման հաշվի նախագծի» շրջանակում մշակված «Պաշտոնական վիճակագրության մասին» մոդելային օրենքի հիման վրա (մոդելային օրենքը մշակվել է ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի՝ Նյու-Յորք, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Ժնև, Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ)՝ Լյուքսեմբուրգ, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի՝ Լյուքսեմբուրգ, փորձագետներից կազմավորված խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ներառվել էին մեկական ներկայացուցիչներ Ուկրաինայից և Հայաստանից: Մոդելային օրենքը հավանության է արժանացել Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի կողմից (27-29 ապրիլի 2016թ. Փարիզ), (Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի զեկույց, ՄԱԿ, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, փաստաթուղթ՝ ECE/CEC/91, բաժին VIII, էջ 18-19, Ժնև, 30.06.2016թ.)): Նախագծի նպատակն այնպիսի իրավական հիմքի ապահովումն է, որը հնարավորություն կտա պաշտոնական վիճակագրության արտադողներին  տարածել բարձր որակի վիճակագրական տվյալներ: Նախագծի ընդունման դեպքում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:
project.countdown.text
0 10239
home.european_union.image_alt
home.european_union.text