base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 17.04.2023 - 02.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի արոտակտորների մակերեսներին համապատասխան առավել ճշգրիտ իրականացնել գյուղատնտեսական կենդանիների բաշխվածությունը, արդյունավետ օգտագործել արոտավայրերը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արածեցված արոտակտորներում արժեքավոր բույսերի վերաճի համար։
project.countdown.text
0 989

project.old_project_time.text 24.03.2023 - 14.04.2023

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
project.countdown.text
0 938

project.old_project_time.text 05.12.2019 - 21.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Արդյունքում հանրապետությունում ապահովվում է անասնահամաճարակային կայուն իրավիճակ՝ կանխելով կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր, հատուկ վտանգավոր, կարանտինային վարակիչ հիվանդությունների բռնկումը և տարածումը, որը նպաստում է անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, արտահանման և ներկրման գործընթացի խթանմանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը և բարելավմանը: Միաժամանակ միջազգային հարթակներում, անասնահամաճարակային տեսանկյունից, հանրապետությունը կներկայանա որպես ապահով երկիր։
project.countdown.text
1 6093

project.old_project_time.text 10.04.2018 - 26.04.2018

<<ՀՀ-ում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <<Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
project.countdown.text
16 7883

В разработке

project.old_project_time.text 30.08.2017 - 15.09.2017

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծ Գովազդատուներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության, հայտի տրամադրման ժամկետների, սահմանված ձևաչափերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար նախատեսված անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նշանակության և արդյունավետության վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնելու սպառողների վստահությունը ձեռք բերվող անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների նկատմամբ:
project.countdown.text
2 7100
home.european_union.image_alt
home.european_union.text