base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 05.10.2022 - 20.10.2022

«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրաց­ման շրջանառության հաշվարկ­ման նպա­տակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտա­նյութ­ում մետաղների վերջնական պա­­րու­նա­­կության վերա­բեր­յալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը:
project.countdown.text
0 1474

project.old_project_time.text 21.02.2022 - 08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն Կառավարության որոշման (այուհետ՝ Որոշում) նախատեսված փոփոխությունները պայմանավորված են այն փաստով, որ գործող որոշման մեջ բժշկական լաբորատորիաներին վերաբերվող մի շարք դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը և հանդիսանում են լիցենզավորման դիմած կազմակերպության բիզնես գործընթացի խոչընդոտ, քանի որ լիցենզավորման գործընթացը անհարկի կարող է ձգձգվել: Գործող Որոշման մեջ կան պահանջներ, որոնք բժշկական լաբորատորիաներին չեն վերաբերվում, օրինակ՝ հավելված 1-ի Կետ 1.51-ում նշված «տրիխինելոսկոպ»-ը կիրառվում է խոզի և վայրի կենդանիների մսի սանիտարաանասնաբուժական հետազոտությունների ժամանակ՝ կենդանիների մոտ տրիխինելաների թրթուրների հայտնաբերման նպատակով: Ուստի բժշկական մակաբուծաբանական ուղղվածություն ունեցող լաբորատորիաներում նշված սարքի անհրաժեշտություն չկա, քանի որ նշված լաբորատորիաներում չեն իրականացնում վերոնշյալ հետազոտությունները: Տարբեր խմբագրությամբ է ներկայացված նաև «մանրէասպան լամպ»-ը՝ «բակտերիոցիդ լամպ», «մանրէազերծող լամպ», «ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» արտահայտություններով, որը պետք է խմբագրել: Մի շարք լաբորատոր սարքեր կարող են օգտագործվել ընդհանուր հիմունքներով, եթե մի քանի լաբորատորիաներ տեղակայված են կազմակերպության նույն կառուցահատվածում՝ ուստի նշված հարցը ևս պետք է կանոնակարգել
project.countdown.text
0 2987

project.old_project_time.text 19.04.2021 - 04.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
project.countdown.text
0 5191

project.old_project_time.text 01.03.2021 - 16.03.2021

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մարդու հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ցուցանիշների մեծության արժեքի որոշման և տրամադրման, այլ լաբորատորիաների կողմից իրականացվող հետազոտությունների միատեսակ արդյունքների ապահովման, որակի կառավարման և տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև արբիտրաժային խնդիրների լուծման համար։  Բժշկական ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ միջազգային և ազգային պահանջները սահմանված են ՀՍՏ ԻՍO 15195։2020 «Լաբորատոր բժշկություն․  Ռեֆերենս չափման ընթացակարգեր իրականացնող տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող պահանջներ» ստանդարտում, որի պահանջներից է էտալոնային և/կամ էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշների, ռեֆերենս նյութերի և հետազոտական ռեֆերենս մեթոդների կիրառումը:  Մեկ կամ մի քանի ցուցանիշով բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչումը կապահովի առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների նկատմամբ չափումների իրականացման որակի բարձր մակարդակը, չափման արդյունքների հավաստիությունը, ճշգրտությունը և հետևելիությունը, ինչը ունի կարևոր առողջապահական նշանակություն:
project.countdown.text
0 5220

project.old_project_time.text 20.08.2018 - 05.09.2018

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում կամրագրվի ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կասեցման կամ դադարեցման կարգի սահմանման իրավական հիմքը:
project.countdown.text
0 6696

В разработке

project.old_project_time.text 27.09.2017 - 15.10.2017

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 206-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
project.countdown.text
0 6857
home.european_union.image_alt
home.european_union.text