project.old_project_time.text 30.06.2022 - 22.07.2022 ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան և հետագա հնարավոր փոփոխությունները: Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները: project.countdown.text 1 1 0 2419
project.old_project_time.text 21.02.2020 - 08.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում» միջոցառման կատարմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում և ավելի լայն զանգվածին նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից օգտվելու հնարավորության ընձեռում: project.countdown.text 7 43 0 6678