base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 08.02.2022 - 23.02.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ինչպես տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, այնպես էլ ազգային անվտանգության ծառայության և մաքսային մարմինների կողմից՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան։
project.countdown.text
0 1956

project.old_project_time.text 04.05.2020 - 21.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ Ա/Ձ-ներ դիմում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ՍՉԱՄ)՝ կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման խնդրանքով՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որուշում) հաստատված Ձև N 4-ի 2-րդ կետին (արհեստանոցի քարտի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ թվային տախոգրաֆների ստուգումներ իրականացնելու համար տեխնիկի հավաստագիր): Դիմումների կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՍՉԱՄ-ը լիազորված չէ Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա որևէ գործառույթ իրականացնելու, քանի որ Որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում հստակ նշված է, որ իրավասու մարմինը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
project.countdown.text
0 4490
home.european_union.image_alt
home.european_union.text