base.notification_banner.text

projects.title

search.ministry.title
search.type.title
search.keywords.title
search.in.all

project.old_project_time.text 23.03.2023 - 07.04.2023

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (1-ԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են տարածքների, շենքերի և շինությունների` վտանգավոր երկրաբանական երևույթներից (գործընթացներից) (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակսառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, ջրամբարների, լճերի և գետերի ափերի` ջրհեղեղից և ջրածածկումից տարածքների վերափոխումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների (այսուհետ`ինժեներական պաշտպանություն) վրա: Սեյսմիկ տարածքներում, այլ վտանգավոր պրոցեսների զարգացման և հատուկ հատկություններով գրունտների (նստվածքային, փքվող, աղակալվող և այլն) տարածքներում, ինչպես նաև լրամշակվող տարածքներում, ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:
project.countdown.text
0 592

project.old_project_time.text 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
project.countdown.text
0 1565

project.old_project_time.text 23.11.2022 - 14.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
project.countdown.text
0 1403

project.old_project_time.text 19.08.2022 - 03.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.7 կետից, որտեղ ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում:
project.countdown.text
0 1681

project.old_project_time.text 01.10.2020 - 16.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշումների միավորման նախագծի ընդունման արդյունքում  կհստակեցվեն նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, միևնույն ոլորտին առնչվող փաստաթղթերը մեկ միասնական իրավական փաստաթղթում ներառելու միջոցով կիրարկման գործընթացի դյուրինացումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում  կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով,  կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղե­կատվա­կան համակարգ:
project.countdown.text
1 4197

был направлен в Национальное Собрание РА

project.old_project_time.text 19.07.2019 - 04.08.2019

«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին՝ համաձայն հավելվածի և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
project.countdown.text
0 4966
home.european_union.image_alt
home.european_union.text