base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 --------- ---------------- 2018  թվականի  N    - Ն

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագրով նախատեսվող և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
  3. Սահմանված կարգով Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • project.old_project_time.text

    04.09.2018 - 19.09.2018

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Job and employment

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8291

project.print.title

project.docs.title

project.sentences.title

18.09.2018

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրման նպատակով գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց վերապատրաստում և դրամական օգնության տրամադրում: ա. ծրագրի նպատակը միաժամանակ երկու սոցիալական հարցի լուծմանը նպաստելն է՝  գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցողների որոշակի խմբի համար զբաղվածության ապահովում,  տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրում: բ. Ծրագրի շահառուները գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև աշխատանք փնտրող անձինք են: գ. Ծրագրի իրականացման ընթացքում տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար շահառուին մեկ տարվա ընթացքում ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական ծառայությունները այցելությունների միջոցով իրականացնում են տրամադրվող խնամքի շարունակական մոնիթորինգ: դ. Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text