base.notification_banner.text
project.favorite.title

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 18.10.2018 09:46:30 Առաջարկում եմ փաթեթում ընգրկել չվերակենդանացնելու որոշման (DNACPR), առաջաևկվող բուժումը մերժելու (Right to Refuse Treatment) պացիենտի կամքն արտահայտող որոշումների (Advanced Care Plan), իր առողջության վերաբերյալ պացիենտի՝ որոշումներ ընդունելու ունակության (Capacity), պացիենտից ինֆորմացված համաձայնության (Informed Consent) վերցնելու, միասնական նմուշի փաստաթղթերը։ Հիմնավորում։ Կլինիկական դեպք Երևանի հիվանդանոցներից մեկում՝ սրտային վերջին ստադիայում գտնվող սակայն պարզ գիտակցության մեջ գտնվող պացիենտը խնդրում է անջատել իր իմպլանտացված կարդիովերտեր դեֆիբրիլյատորը, չռեանիմացնել իրեն և թույլ տալ խաղաղ կերպով հեռանալ կյանքից, սակայն բուժանձնակազմը շարունակում է ակտիվ բուժումը՝ անտեսելով պացիենտի տանջանքն ու կամքը, քանի ոև ՀՀ օրենքներում բացակում են վերը նշված հիմնարար մարդասիրական դրույթները։ Չի ընդունվել:
2 18.10.2018 09:46:30 Ներդնել սիրտ-թոքային ռեանիմացիայի պարտադիր սերտիֆիկացում՝ տարեկան թարմացնող կուրսերով և եռամյակը մեկ ռե-սերտիֆիկացմամբ՝ ստանդարտ եվրոպական ուղեցույցով https://www.resus.org.uk/resuscitation-guidelines/adult-advanced-life-support/ Ընդունվել է ի գիտություն:
3 18.10.2018 09:46:30 Բարեխիղճ բժշկական պրակտիկայի (Good Medical Practice) պարտադրում https://www.gmc-uk.org/ethical-guidance/ethical-guidance-for-doctors/good-medical-practice Ընդունվել է ի գիտություն:
4 25.10.2018 05:09:24 Առաջարկում եմ դիտարկել օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տարիքային շեմը իջեցնելու հնարավորությունը, սահմանելով որպես տարիքային շեմ 14 տարին չլրացածը։ Հիմնավորում՝ համաձայն «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-18 տարեկան երեխաները իրենց դիմումով կամ համաձայնությամբ իրավունք ունեն անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ինչը հակասում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դրույթին։ Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ներդաշնակեցնելու երկու օրենքներում առկա տարիքային շեմը։ Չի ընդունվել:
5 25.10.2018 05:09:24 Առաջարկում եմ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում ներառված 3․3 հոդվածի 6-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ, որով կթույլատրվի բուժաշխատողին ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական իր պացիենտի կարգավիճակի մասին տեղեկացնել նրա զուգընկերներին, եթե պացիենտը հրաժարվում է անել այդ: Հիմնավորում ՝ լինում են իրավիճակներ, երբ պացիենտին իր կարգավիճակի մասին զուգընկերներին տեղեկացնելու և նրանց խորհրդատվության անհրաժեշտության վերաբերյալ պարզաբանմամբ տրամադրված խորհրդատվության միջոցով հնարավոր չի լինում հասնել նրա վարքագծի համապատասխան փոփոխությունների և նա շարունակում է հրաժարվել տեղեկացնել զուգընկերներին իր կարգավիճակի մասին, ինչն առաջացնում է նրանց ՄԻԱՎ-ի փոխանցման իրական վտանգ։ Առաջարկվող լրացումը նպատակ ունի նաև հանրային առողջապահության ոլորտի օրենսդրության մեջ ունենալ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների մասին միջազգային ղեկավարող սկզբունքներին» համահունչ կետ։ Չի ընդունվել:
6 02.11.2018 04:43:04 Անիրատեսական է ուժը կորցրած ճանաչել, քանի որ իրականության մեջ գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կատարում են աշխատանք որևէ մասնագիտացված բաժանմունքում, սակայն ստացած կրթության արդյունքում չեն կարող ինքնուրույն իրականացնել բուժական միջամտություն: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած վիրահատական բաժանմունք, որտեղ աշխատում են 10-ից ավելի բժիշկներ, սակայն վիրահատում են 2-3-ը: Փոխարենը ցանկալի է ամրապնդել վերապահումով հավաստագրերի ինստիտուտը, ինչը կծառայի որպես մոտիվացիոն գործոն բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համար: Ընդունվել է ի գիտություն:
7 02.11.2018 04:43:04 Բժշկական սխալը չի հանդիսանում բուժաշխատողի կողմից պարտականությունների անփույթ և/կամ անբարեխիղճ կատարելը կամ չկատարելը: Բժշկական սխալի բնորոշման բացատրությունը՝ բժշկի բարեխիղճ մոլորությունն է, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով բժշկի կողմից ընտրած բուժման տակտիկան ձախողվում է: Հարկ է սահմանել ՙՙբժշկական սխալ՚՚ և ՙՙբժշկական անփութություն՚՚ եզրույթները, քանի որ իրավական տեսանկյունից ՙՙբժշկական սխալի՚՚ պատասխանատվությունը կարող է կրել թե բուժառուն՝ թաքցնելով բժշկից հիվանդության մասին տեղեկատվությունը և թե բուժկենտրոնի ղեկավարությունը՝ չունենալով պատշաճ աշխատելավոճ: Սակայն ՙՙբժշկական անփությության՚՚ պատասխանատվությունը կրում է հենց ինքը բժիշկը: Այս եզրույթների նույնականացումը ստեղծում է լուրջ իրավական խնդիրներ բժիշկի անմեղության կանխավարկածի պահպանման և բժշկի միտումնավոր գործողությունների և/կամ անգործության փաստի ապացուցման գործում: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text