28.10.2018
31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ
Under development
5 - project.vote.yes
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝
«3.1) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով.
«4.1) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.
4.2) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.
4.3) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).
4.4) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 14-րդ կետը՝ «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «(կազմում է արձանագրություն)» բառերով.
2) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ նրա կենդանության ժամանակ անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում, այդ նպատակով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքների հիման վրա.»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին
1) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.
2) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում.
3) համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում.
4) հաշվետու տարում համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պետական կառավարման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «նիստերին» բառից հետո լրացնել «և քվեարկություններին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ավագանին երեք աշխատանքային օրից կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմելու դեպքում երեք աշխատանքային օրից օրենքի ուժով հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում համայնքի ղեկավարի կողմից իր հրաժարականը հաստատելու պարագայում՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ ընդունվում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում: Ավագանու նիստ չկայանալու կամ որոշում չընդունելու պարագայում՝ համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Ավագանու նիստը չկայանալու կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը չընդունվելու մասին արձանագրությունը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան:
3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:».
3) 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «,3.1-րդ, 3.2-րդ» բառերով, իսկ «որոշումը» բառը փոխարինել «որոշումները» բառով.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը մասին սույն հոդվածի 3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումները կամ արձանագրությունները ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում.
1) «համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու» բառերը փոխարինել «սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված» բառերով, «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2) լրացնել հետեյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «մեկ ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում՝» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում օրենքով սահմանված կարգով նոր նշանակումներ կատարվելը:»:
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:»:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը, որոշվում է համայնքի ավագանու կողմից:»:
3) 2-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով.
«8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն.
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի.
Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածը՝
«3.1) մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, պլանի կատարողականը և դրա վերաբերյալ հաշվետվությունը.
11.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.».
2) 1-ին մասի 10-րդ կետը «ազատում է» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով.
3) 3-րդ մասը «իրականացնում է» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով:
Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի.
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:».
Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:»:
Հոդված 17. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «քարտուղարին,» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով:
Հոդված 18. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից» բառերը:
Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.
«Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը
«1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները:
Հոդված 20. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «հրատարակվում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով:
Հոդված 21. Օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասում «հայց է ներկայացնում» բառերը փոխարինել «կարող է հայց ներկայացնել» բառերով:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
project.old_project_time.text
23.10.2018 - 08.11.2018
project.type.title
Law
project.area.title
Territorial administration and development
project.ministry.title
Ministry of Territorial Administration and Infrastructure
project.views.title 12183
project.print.title28.10.2018
31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ
28.10.2018
Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով
28.10.2018
Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.