base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 17.11.2018 07:11:37 Հարկային օրենսգրքում առկա էն 79-րդ հոդվածին արված բազմաթիվ հղումներ, և նշված հոդվածն ուժը կորցրած ճանաչելու դեպքում անհրաժեշտ է վերանայել և փոփոխություններ նախատեսել նաև այդ հոդվածներում:
2 17.11.2018 07:20:56 Այնուամենայնիվ կարծում եմ լրացուցիչ հիմնավորման կարիք կա թե ինչպես են առանձնացվել նշված ապրանքները: ԱԱՀ-ի երկարաձգման արտոնություն նախատեսող մի քանի կառավարության որոշումներ ուսումնասիրելուց հետո, տպավորություն կա, որ ներկայումս տնտեսվարողները գործող ընթացակարգերով կարող են ներմուծել ավելի լայն տեսականիի ապրանք, քան նման նախագծի ընդունման պարագայում: Մասնավորապես, 25.10.2018թ. թիվ 1201-Ա որոշմամբ նման արտոնություն է տրամադրվել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ընկերությանը Սկավառակաձև սղոցող հաստոցի ներմուծման համար: Պարզ չէ նախագծի ընդունման դեպքում արդյոք նույն հաստոցի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից թե ոչ:
3 17.11.2018 07:20:56 Բացի այդ կարծում եմ հիմնավորումը անհրաժեշտ է լրացնել նաև որոշակի թվային տվյալներով: Մասնավորապես, գործող կարգի համաձայն տնտեսվարողների կողմից համապատասխան հարկի վճարումը պարզապես հետաձգվում էր, մինչդեռ նախագծով նախատեսվում է հարկից ազատում: Այս առումով, հետաքրքիր և կարևոր եմ համարում նաև նախագծի հիմնավորման՝ բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից լրամշակումը:
home.european_union.image_alt
home.european_union.text