17.11.2018
նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:
1 - project.vote.yes
1 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով:
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ սեպտեմբերի 28-ի թիվ 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքիn, այլև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:
Գործընթացի իրականացման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:
Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ:
Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:
. Սույն նախագծերով առաջարկվում է
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում: Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:
project.old_project_time.text
13.11.2018 - 02.12.2018
project.type.title
Law
project.area.title
Transport
project.ministry.title
Ministry of High-Tech Industry
project.views.title 6066
project.print.title17.11.2018
նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:
17.11.2018
նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 2-րդ մասում <Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերն առաջարկում ենք փոխարինել <լիազոր մարմնի կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերով, քանի որ կարծում եմ, որ զուտ փաստաթղթի նմուշի հաստատմամբ աննպատակահարմար է անհարկի ծանրաբենել կառավարությանը:
14.11.2018
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից; մասնավորապես անհասկանալի է թե ինչ փաստաթղթեր ի նկատի ունի նախագծի հեղինակը` <..... ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը..> ասելով: