project.favorite.title
Under development
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
11 - project.vote.yes
-
101 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 16.11.2018 01:04:24 | Նախկինների օրոք ասում էին. նպատակային տնտեսությունը սպանում են, որ դեֆոլտի տանեն, դրսից փողեր բռնեն, հեղափոխությունից հետո, կարծում էի, արմատական փոխվելու էր տնտեսական քաղաքականությունը։ Օրինակ էինք վերցնելու շատ արագ զարգացած ու զարգացող երկրներից։ Լուրջ չեմ հասկանում նման աննորմալ հարկային քաղաքականության իմաստը։ Եթե նախկինում պետական փողերի մեծ մասն անիմաստ մսխվում էր ու հիմա դա այլևս չի լինելու, ապա ու՞ր են գնում այդ գումարները, ի՞նչու դրանց հաշվին չենք կարողանում հիմա տնտեսվարողի բեռը թեթևացնել և աճելու հնարավորություն տալ։ |
Չի ընդունվել:
|
|||
2 | 16.11.2018 02:02:04 | Բարև Ձեզ: Տվյալ գրառումս այնքան առաջարկ չէ ինչքան վրդովմունք Խոսքը գնում է Հոդված 19. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակի «50 դրամ» բառերը փոխարինել «150 դրամ» բառերով: Ուզում եմ հասկանամ ինչով է այս փոփոխությունը դրական ազդելու Ձեր այս գրառված բարեփոխումների վրա՞՞՞՞ Ձեր կարծիքով բարձրացնելով հարկային բեռը շարքային քաղաքացիների վրա դառնալու ենք ավելի գրավիչ՞ խնդրում եմ բացատրեք տրամաբանությունը Թե Դուք կարծում եք որ եթե մարդ շահագործում է շատ Ձ/ՈՒ ունեցող մեքենա ապա դա շքեղություն է և կարելի է էլ ավելին իրանից գումար "պոկել" բացատրեք տրամաբանությունը Իսկ Ձեր տրամաբանության մեգ չի տեղավորվում այն փաստը որ կարող է այդ տիպի մեքենա վարի միգին եկամուտով քաղաքացի ով առանց այդ էլ "ճկռում է" անցյալ կառավարության, իշխանության ժամանակ ընդունված ՀՀ հարկային օրենքների տակ: Ծանոթ եք արթոք այժմ ինչքան է վճարում քաղաքացին տարեկան իր մեքենայի համար որի Ձ/Ու ավել է 301 ից՞ Անտամաբանական է երբ 300 Ձ/Ու ունեցող մեքենայի տարեկան հարկը ավելի շատ է քան ասենք 2,3 սենյականոց բնակարանինը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
3 | 16.11.2018 02:07:50 | Էլ չեմ ասում որ ասենք եթե մեքենան ունի EURO 4, 5 և արտանետումների քանակը մինիմալ է, որտեղ է Ձեր տամաբանությունը՞ ինչպես կարելի է Ձ/Ու որոշել մեքենան շատ է կեղտոտում շրջակա միջավայրը թե ոչ՞ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
4 | 16.11.2018 02:11:37 | Առաջարկում եմ շահութահարկը բարձրացնել 25 տոկոս, -սա իրականում թույլ կատ կրճատել ստվերը հատկապես աշխատակիցներին չգրանցելու մասով, -թույլ կտա ներգրավել օտարերկրյա ներդորւմներ, քանի որ շատ երկրներում շահութահարկի տոկոսադրույքը 30 տոկոս է սա նորմալ զարգացած երկրներին, որտեղից պետք է ուղղվեն իրական ներդրումները ձեռնտու է, |
Չի ընդունվել:
|
|||
5 | 16.11.2018 02:11:37 | Եկամտային հարկը առաջարկում եմ գոնե մոտակա 5 տարին սահմանել մեկ դրույք, այսքան փոփոխությունները անընդհունելի են, թեկուզ և դրանք ուղղված են հարկի իջեցմանը, անհրաջեշտ է կայունություն, առաջարկում եմ հարկի հետևյալ դրույքաչափը. նվազագույն աշխատավարձ 0 տոկոս, նվազագույն աշխատավարձը գերազանցող մասը 23 տոկոս և սա չփոփոխել առնվազն 5 տարի |
Չի ընդունվել:
|
|||
6 | 16.11.2018 02:11:37 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ վերանայել ամորտիզացիոն մասհանումների ժամկետները, մասնավորապես 50000 շեմը դարձնել գոնե 150000, տնտեսական գույքի համար սահմանել 3 տարի, վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ ծախսումները 20 տարուց դարձնել գոնե 5 տարի |
Չի ընդունվել:
|
|||
7 | 16.11.2018 02:11:37 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ պետք է վերանայել շահութահարկի իմաստով ծախս ճանաչվող հոդվածները, մասնավորապես բժշկական ապահովագրության համար պետք չէ սահմանափակումներ դնել, ներկայացուցչական ծախսերի, միջոցառումների կազմակերպման և այլն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
8 | 20.11.2018 01:38:45 | Նախ պետք է ունենալ հարկային քաղաքականություն, որը կբխի մեր նպատակներից, այս առաջարկված փոփոխություններով ստացվում է, մենք չենք խրախուսում մասնագիտացումը, ստացվում է, որ եթե դու մասնագետ ես սովորել ես դրա համար դու վճարել ես, ընթացքում էլ անընդհատ դու պետք է վերապատրաստվես և կրկին գումար ծախսես, դու դրա համար կպատժվես և կգանձվես 23% եկամտային հարկով, իսկ եթե դու ուղակի տաքսի ես քշում ուրեմն ապրես դու գնա քո համար վայելիր կյանքը քո փոխարեն կվճարեն են վարձու աշխատողները, եկեք ազգովի սկսենք տաքսի քշել, կամ եթե դու որոշում ես սեփական բիզնես ունենալ, ստացվումա դու հանգիստ կարող ես մինչև 1.7 մլն դրամ եկամուտ ունենալ և կրկին ոչինչ, իսկ քո բիզնեսին անհրաժեշտ ինստիտուտների համար (անվտանգություն, ճանապարհաշինություն և այլ պետական գործառույթներ) կվճարեն կրկին վարձու աշխատողները, եթե դու ուղակի բիզնես ես, որը ենթադրենք չի օգտվում միկրոբիզնեսի և շրջհարկի արտոնությունից, կրկին դու կհարկվես քո եկամուտի ընդամենը 7% (պարզ հաշվարկ եկամուտ հանած ծախս, որը ենթադրենք եկամուտի 60%, և նոր 18% շահութահարկի կիրառում), լավ հարգելի կառավարություն եկեք որոշենք, ստացվում է մեր երկիրը պահողը վարձու աշխատող մասնագետն է, որին մենք ամեն կերպ ճնշում ենք ու թալանում, էլ ուր մնաց Ձեր համահարթեցումը, եթե իրոք չեք կարողանում կարգին բազմակողմանի մտացել և որոշումներ կայացնել հեռու գնացեք ու մի խեղաթյուրեք առանց այն էլ խեղաթյուրված համակարգը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
9 | 20.11.2018 01:38:45 | Այս երկրում խրոնիկ հարկ չմուծելու միտում կա, եթե մենք որոշակի զանգվածի ազատենք հարկերից օրենքով կխրախուսենք հարկերից խուսափելը, եթե ուզում եք ինչ-որ արտոնություն տալ միկրոբիզնեսին տվեք, բայց ամբողջովին հարկերից ազատելը լավ միտք չի գոնե սիմվոլիկ 5000 դրամ տարեկան, որ քաղաքացին գիտակցի, որ ինքը ունի նաև պարտականություններ պետության հանդեպ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
10 | 16.11.2018 09:38:10 | 1 Որպես հիմնավորում առկա չէ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող ապրանքների ակցիզային հարկով հարկելու անհրաժեշտությունը և թե ինչ տնտեսական խնդիրների լուծման միտում ունի վերոնշյալ ապրանքները ակցիզային հարկում ներառելու մոտեցումը, այն դեպքում երբ արտադրող ընկերությունների մոտ առաջանալու է ոչ համամսնական գնաճ, ինչը կարող է ՀՀ արտադրողների տանել սննկացման իսկ ներմուծողների մոտ առաջացնել ավելորդ բարդությոններ այն դեպքում, երբ տնտեսվարողը ում մոտ տարեկան շրջանատությունը չի գերազանցում 40-80 մլն դրամը, դառնում է ինչպես Ակցիզային այնպես էլ ԱԱՀ վճարող։ Այս մոտեցումը միանգամյա կդառնա գնաճի կտրուկ պատճառ՝ 34% գնաճ ամենահամաեստ հաշվարկներով։ 2 Միկրոձեռնարկության սահմանափակումները և մասնավորապես ՀԱՄԱՆՄԱՆ բառը Հոդված 267 5-րդ մաս 2-րդ կետ առաջացնում է երկակիություն, այն դեպքում երբ նույն հոդվածով գրեթե բացառվել է բոլոր գործունեության տիպերը իրավաբանական և ԱՁ տնտեսվարողների համար։ Այսնինքն, հրաժարվելով ընտանեկան ձեռնարակտիրությանը տրված արտոնություններից, գրեթե բոլոր տնտեսվաորղները դառնում են Շրջանառության հարկ վճարող՝ իր բոլոր հարկային հետևանքներով։ 3 Առաջարկվող փոփոխությունը ոչ այլ ինչ է քան տնտեսվարողնեի մոտ հարկային բեռի կտրուկ բարձրացում և գործող օրենդրությամբ տրված արտոնությունների վերացում։ 4 Հոդված 17-ով ամրագրված եկամտային հարկի դրությաչափի նվազեցումը համամասնորեն չի արտացոլում տարիների բաշխվածության սխեմայով հարկային բեռի նվազեցում, քանի որ արձանագրված չէ եկամուտ համարվող տարրերի ցանկի փոփոխություն և հաշվի առնելով այն փաստը որ եկամտային հարկը իր մեջ ներառում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ հանրագումար ապա նվազեցման հնարավորության բացակայության պայմաններում դրույքաչափի փոփոխություն տեղի չի ունենում, հաշվի առնելով այն փաստը որ 2019թ Հունվարի մեկից Կուտակային Սոց վճարների դրույքաչափը սահմանվում է 5% իսկ շահաբաժինների մասով ՀՀ ռեզիդենտ անձանց համար դրույքաչափի փոփոխություն կամ վերացում չի նախատեսվում։ 5 Փոփոխության մեջ չի ներառված Հանրային սննդի ոլորտի և նույն տնտեսվարողի մոտ այլ գործունեության, ոչ առևտրային, հետ կապի մասով որևէ փոփոխություն, այն դեպքում երբ հյուրանոցային տնտեսույունները և զբոսարշջության ոլորտը 2018թ․ հուլիսի փոփխությունից հետո ապրում է ճգնաժամ։ 6 Հիմանվորումներում ի սպառ բացակայում է գործունեության ոլորտների վրա տվյալ փոփոխությունների արդյունավետության և բացասական ազդեցության մասին որևէ նշում։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
11 | 16.11.2018 13:11:03 | Կներեք էլի, ոնց հասկանանք այս, Ձեր մշակած, Հոդված 19. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակի «50 դրամ»-ը փոխարինել «150 դրամ»-ով: Ո՞նց հասկանանք։ Հին ԳԱԶ-24ը ավելի շատ արտանետում ունի, քան թե 2008 թվականից ի վեր արտադրված, 301 Ձ/Ու ունեցող, յուրաքանչուր ավտոմեքենան: Ինչո՞ւ չեք ոզում մտցնել գործողության մեջ EURO-3, կամ EURO-4 համայն աշխարհի կողմից ընդունված չափանիշները: Հերիք եղավ էլի։ Գոնե իրոք մտածեք բնապահպանության մասին, անկապացված նախագծեր եք մշակում։ Են կատալիզատոր հանած ու տոննով սև ու սպիտակ մուխ հանող ավտոմեքենաները բնությանը վնաս չէ՞ն տալիս: Այդքան մտածող եք՝ այդ ուղղությամբ մտածեք։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
12 | 16.11.2018 16:09:57 | Հնարավոր չէ՞ արտոնագրային հարկի վերացման և միկրոբիզնեսի բաժինները ուժի մեջ մտնեն 2019թ. փետրվար կամ մարտ ամսից: 2020թ. հունվարը շատ ուշ է:Ես դեմ եմ որոշ խմբերին հարկերից ազատելուն: Շատ աշխատողը շատ պիտի մուծի,քիչը՝քիչ:Արդար կլինի,որ բոլորը մուծեն: Առաջարկում եմ հարկել նաև եկեղեցուն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
13 | 18.11.2018 01:17:37 | Հարգելիներս փաստորեն հարկային բարեփոխումները 2020թ.հունվարից են գործելու: Ստոմբազկաթոռի ամսեկան 57000 դրամ արտոնագրային հարկը շատ-շատ է,դեռ մեկ տարուց ավելի էլ պիտի ճռռանք նախորդ ռեժիմի օրենսգրքի պատճառով: Հնարավո՞ր չէ այդ 57000 դրամը մի քիչ պակասեցնել 2019թ. համար: Այլապես շատերը գործունեությունը ստիպված ժամանակավոր կդադարեցնեն, կարտագաղթեն կամ տաքսի կքշեն: Դուք էլ էք որդեգրել ամեն գնով բյուջե լցնելու, մանավանդ ստորին խավերին քերելու քաղաքականությունը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
14 | 17.11.2018 06:52:39 | Նախագծով կիսատ լուծումներ են առաջարկվում: Նախագծի վերաբերյալ կառավարության հիմնավորումն այն է, որ ՀՀ-ում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը կազմում է շուրջ 25 տոկոս, որը բավական բարձր է և դրանով իսկ չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այն¬պես էլ աղքատության կրճատմանը: Մինչդեռ նախագծով մինչև 150 հազար հաշվարկային աշխատավարձ ստացողների բեռը թողնել նույնը, իսկ միջին եկամուտներ ստացողների համար դրույքաչափը նվազեցնել ընդամենը 3 տոկոսային կետով, իսկ եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը կնվազի ընդամենը 2 տոկոսային կետով: Հետևաբար, այն նպատակը կամ հիմնավորումը, որ ներկայացված է կառավարության կողմից նախագծում արտացոլված չէ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
15 | 17.11.2018 07:37:54 | Կարծում ենք, որ ճիշտ կլինի կարճաժամկետ փոփոխությունները անել: 2019 թվականի ընթացքում անհրաժեշտ է մշակել նոր օրենսգիրք, քանի որ ներկայիս օրենսգիրքն արդեն բավական կարկատաններ ունի: |
Չի ընդունվել:
|
|||
16 | 17.11.2018 15:37:16 | Շրջանառության հարկի շեմը 58.35 մլն. դրամ չէ? տես հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետ և հաջորդող այլ կետեր: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
17 | 17.11.2018 23:28:03 | Նախարարություն և վարչապետ ջան, սա էն հարկային օրենսգիրքը չի, որ ցանկանում է ժողովուրդը: Առաջարկում եմ, եթե չեք կարում նորմալ օրենսգիրք կազմեք, ուրիշ մարդկանց ասեք, հրավիրեք իրենք կազմեն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
18 | 18.11.2018 14:26:41 | Եկամտահարկի համահարթեցում առաջարկելուց առաջ արժե ուսումնասիրել, թե արդյոք այն պետությունները, որոնք անցել են համահարթեցման, իրոք մեծացրել են ներդրողների թիվը։ Պետք է նաև տեսնել, թե որ պետություններն ունեն համահարթ եկամտահարկ։ Կարծես նրանք այնքան էլ լավ տնտեսական վիճակում չեն։ Վերջիվերջո, եկամտահարկի համահարթեցումը բերելու է սոցիալական բևեռացման է՛լ ավելի մեծացման։ Ըստ էության, համահարթեցումից ոչինչ չի շահելու ցածր եկամուտ ունեցող խավը, իսկ բարձր եկամուտ ունեցողներն է՛լ ավելի բարձր եկամուտ են ունենալու։ Կարծում եմ՝ սա բավական վտանգավոր է, ու ստվերի դեմն առնելու ու ներդրողների թիվը մեծացնելու փոխարեն մեծացնելու է հարուստների ու աղքատների միջև գտնվող անդունդը։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
19 | 19.11.2018 09:21:39 | Շնորհակալություն նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու համար: 2018թ.-ի սեպտեմբերի 6-ից ի վեր, երբ Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու իր տեսլականը (https://www.azatutyun.am/a/29475744.html), հանրության մի ստվար զանգված սպասում էր, թե երբ է փաստաթուղթը ներկայացվելու հանրային քննարկման: ՀՀ կառավարությունը պետք է իր քաղաքականությունը մշակի փաստերի հիման վրա (evidence based policy making): Սակայն ներկայացված նախագծի հիմնավորումներում փաստեր ներկայացված չեն: Այդ իսկ պատճառով, այս նախագծի վերաբերյալ հանրությունից գործնական դիտողություններ և առաջարկություններ ստանալու համար, անհրաժեշտ է հանրությանը տալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը. 1) Քանի հարկատու է դառնալու եկամտային հարկի նվազեցման, կամ համահարթեցման շահառու: Մոտավորապես քանի հարկատու է շահելու այս փոփոխության արդյունքում 2) Ինչ համախառն մեծությամբ գումար են շահելու այդ քաղաքացիները: Մոտավորապես ինչ գումարի չափով են ավելանալու նրանց եկամուտները: 3) Արդյոք առաջարկվող փոփոխությունները հաշվի են առնվել 2019թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում: 4) Այս փոփոխությունների արդյունքում ինչքան են նվազելու 2019թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները (բազիսային տարբերակի համեմատ, այսինքն եթե եկամտային հարկի համահարթեցման հետ կապված փոփոխությունը չարվի) 5) Արդյոք այս փոփոխության արդյունքում ավելանալու է պետական բյուջեի պակասուրդը և ինչ աղբյուրների հաշվին է այն ֆինսնսավորվելու: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
20 | 19.11.2018 13:29:49 | ՀՀ կառավարությունը պետք է իր քաղաքականությունը մշակի փաստերի հիման վրա (evidence based policy making): Սակայն ներկայացված նախագծի հիմնավորումներում փաստեր ներկայացված չեն: Օրինակ, ասվում է, որ եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը բավական բարձր է, սակայն չի ներկայացվում, թե ինչի՞ համեմատ է բարձր: Առաջարկում եմ ներկայացնել, այլ, համադրելի երկրների համեմատական ցուցանիշները: Հիմնավորման հաջորդ պարբերությունը ևս պնդում է, որ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, սակայն չի ներկայացնում համադրելի երկրների օրինակներ: Առաջարկում եմ ներկայացնել համադրելի երկրների օրինակներ, որտեղ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրից ցածր է: Առաջարկում եմ հիմնավորումներում ներառել օրինակներ, որոնց դեպքում ներդրում կատարելու հարցում ներդրողները նախապատվություն են տվել այլ երկրի, քանի որ այդ երկրում ներդրման հետգնման ժամկետն ավելի կարճ է: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
21 | 19.11.2018 13:29:49 | Առաջարկում եմ ավելացված արժեքի հարկը փոխարինել սպառողական հարկով, ինչը համահունչ կլինի ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 1-ի №581-Ա որոշմամբ հաստատված ծրագրում առաջարկվող «աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու» մասին տեսլականի հետ: Համաշխարհային բանկի 2014թ. աշնան հրապարակման մեջ նշվում է, որ հարկային գերավճարները (tax credits) կազմում են ՀՆԱ մոտավորապես 5 տոկոսը և գործարար լայն շրջանակների կողմից դիտարկվում են որպես գործարար միջավայրի զարգացման խոչընդոտ, որովհետև ձեռնարկությունների աշխատանքային կապիտալն օգտագործվում է պետական բյուջեն անտոկոս վարկավորելու համար: 2016թ. հունիսի մեկ այլ հրապարակման մեջ Համաշխարհային բանկը նշում է, որ 2015թ. վերջում հարկային գերավճարները կազմել են ՀՆԱ 5,2 տոկոսը, կամ 262,7 մլրդ ՀՀ դրամ, կամ մոտավորապես 500 մլն եվրո, որոնց զգալի մասը ԱԱՀ գծով գերավճարներն են: Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԱՄՀ) 2017թ. հուլիսի հրապարակման համաձայն (IMF country report №17/226) ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 45 օրվա ընթացքում ԱՄՀ-ին ներկայացրել է հարկային գերավճարների վերաբերյալ ամսական մանրամասն տեղեկատվություն ըստ առանձին հարկատեսակների, սակայն ՊԵԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երկրի ներսի օգտատերերին այդպիսի տեղեկատվություն չի տրամադրվում: Ավելացված արժեքի հարկը սպառողական հարկով փոխարինելը երկարաժամկետ հեռանկարում չի հանգեցնի ԱԱՀ համեմատ նոր հարկատեսակով հավաքագրվող եկամուտների նվազման, քանի որ. 1) Ներմուծվող և սպառման ենթակա ապրանքների դիմաց գանձվող ԱԱՀ-ի փոխարեն, որը ներկայում կատարվում է պետական սահմանին, սպառողական հարկը կգանձվի երկրի ներսում սպառման ենթակա ապրանքներն իրացնելուց հետո: Այս դեպքում ձեռնարկությունները ստիպված չեն լինի ԱԱՀ չափով վարկավորել ՀՀ կառավարությունը, որը նրանք վերականգնում են ապրանքները ՀՀ տարածքում իրացնելուց հետո: 2) Արտահանման դեպքում չի առաջանա ԱԱՀ գումարը վերադարձնելու անհրաժեշտություն, քանի որ այդպիսի հարկ ՀՀ-ում չի լինի: 3) Ներքին արտադրության սպառման ապրանքների դեպքում ԱԱՀ փոխարեն կգանձվի սպառողական հարկ: 4) Ներքին շուկայում արտադրվող ոչ սպառման, կամ ներդրումային ապրանքներն ազատված կլինեն հարկումից, ինչը կխթանի ներդրումները և գործարարությունը: 5) Զգալիորեն կնվազի հարկային վարչարարություն իրականացնելու անհրաժեշտությունը: Կարճաժամկետ հեռանկարում առաջացող խնդիրներին կարելի է տալ կոնկրետ լուծումներ, որոնք ենթակա են քննարկման: Արդեն իսկ գոյություն ունեցող հարկային գերավճարների վերադարձման ժամանակացույցի շուրջ կարելի է բանակցել ձեռնարկությունների հետ կամ այդ պարտքի դիմաց տրամադրել երկարաժամկետ պետական պարտատոմսեր: Ավելացված արժեքի հարկը սպառողական հարկով փոխարինելը ձեռնարկություններին կազատի հետագա տարինեին պետական բյուջեն անտոկոս վարկավորելու անհրաժեշտությունից և թույլ կտա այդ միջոցներն ուղղել զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ գումարի չափով կնվազի նաև ձեռնարկությունների վարկավորման պահանջը, ինչը ֆինանսական ռեսուրսները տեղաբաշխելու նպատակով կխթանի ֆինանսական ընկերությունների միջև մրցակցությունը և կստիպի իջեցնել վարկային տոկոսադրույքները: Ստորև ներկայացնում եմ Հարկային օրենսգրքի մի քանի հոդվածների փոփոխության վերաբերյալ առաջարկությունները: Մնացած հոդվածներում փոփոխությունները կարելի է քննարկել առաջարկության շուրջ սկզբունքային համաձայնության դեպքում: |
Չի ընդունվել:
|
|||
22 | 19.11.2018 13:29:49 | Հաշվի առնելով վերը նշված փաստերը և հիմնավորումները, առաջարկում եմ Հարկային օրենսգրքի մաս 2-ի Բաժին 4-ը վերանվանել «Սպառողական հարկը», իսկ Գլուխ 11-ը «Սպառողական հարկը և վճարողները» և կատարել հետևյալ փոփոխությունները: Հոդված 58. Սպառողական հարկը 1. Սպառողական հարկը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: |
Չի ընդունվել:
|
|||
23 | 19.11.2018 13:29:49 | Հոդված 59. Սպառողական հարկ վճարողները 1. Սպառողական հարկ վճարողներ են համարվում բոլոր այն քաղաքացիները, որոնք սպառման նպատակով ձեռք են բերում ապրանքներ և ծառայություններ, այդ թվում աշխատանքներ, որոնք բարելավում են իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքի որակը: 2. ՀՀ բոլոր տնտեսվարողները, որոնք ապրանքներ և ծառայություններ են վաճառում քաղաքացիներին, կամ կատարում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատանքներ, հանդիսանում են հարկային գործակալ և սպառողական հարկը փոխանցում են պետական բյուջե: |
Չի ընդունվել:
|
|||
24 | 19.11.2018 13:29:49 | Գլուխ 12-ը վերանվանել «Սպառողական հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը» Հոդված 60. Սպառողական հարկով հարկման օբյեկտը 1. Սպառողական հարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները. 1) Սպառման նպատակով ապրանքի իրացումը, եթե ապրանքի իրացման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը. 2) աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի), եթե աշխատանքի կամ ծառայության արդյունքների ստացողը դրանց վերջնական սպառողն է և այդ արդյունքի հետ կապված լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ դրանց սպառման հետ կապված աշխատանքները: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝ ա. ապրանքի՝ վարձակալության կամ օգտագործման տրամադրումը (բացառությամբ ապրանքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) այն դեպքերի, երբ վարձակալության պայմանագրով նախատեսվում է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին), բ. փոխառության տրամադրումը, գ. ոչ նյութական ակտիվի օտարումը, դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը, 2. Ապրանքի մատակարարման գործարքը սպառողական հարկով հարկման օբյեկտ չի համարվում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը: 3. Բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը սպառողական հարկով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: |
Չի ընդունվել:
|
|||
25 | 19.11.2018 13:29:49 | Հոդված 61. Սպառողական հարկով հարկման բազան 1. Սպառման նպատակով ապրանքի իրացման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա սպառողական հարկով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց սպառողական հարկի: Հոդված 62. Սպառողական հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները 1. Ապրանքի մատակարարման գործարքի՝ սպառողական հարկով հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազային գումարվում են նաև՝ 1) Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը. 2) Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն՝ բնապահպանական հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման դեպքում՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարը: 2. Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է սպառման հարկով հարկման բազայի մեջ: 3. Ծխախոտի արտադրանքի իրացման դեպքում սպառողական հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց սպառողական հարկը: |
Չի ընդունվել:
|