«Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի ___________-ի N- Ն
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2305-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
26.11.2018 - 12.12.2018
-
project.type.title
Decision
-
project.area.title
Agriculture
project.views.title 6593
project.print.title