base.notification_banner.text
project.favorite.title

<<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20    թվականի N      -Ն

 

«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ  ԿԱԶՄԻ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կա­ռա­­վարությունը որոշում է.

  1. Հաստատել «Մատչելի բնակարան զինծառա­յողին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Սահմանել սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    10.01.2019 - 25.01.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Security

  • project.ministry.title

    Ministry of Defense

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 19361

project.print.title

project.sentences.title

25.01.2019

Հուսանք որ հաշվի կառնեք դեմ և կողմ քվեարկողների տոկոսային հարաբերակցության արդյեւնքները, առաջարկվող կարծիքները և կնդունոեք նորմալ նախագիծ...

24.01.2019

Առաջարկում եմ հիպոտեկային ծրագրին ընտանիքից աշխատող այլ անդամի միանալու դեպքում, եթե երկու անձի եկամտահարկը գերազանցում է ավսվա կտրվածքով վճարվող տոկոսագումարը, ապա հնարավորություն ընձեռվի գերազանցող գումարով մարել նաև հիպոտեկի մայր գումարը։

24.01.2019

Եթե անձը ընտանեկան պայմաններից ելնելով (օրինակ' ունի երկու տարբեր սեռի երեխա, և հետագայում խնդիր է առաջանալու նրանց համար առանձին սենյակ ունենալու) ցանկանում է գնել երկրորդական շուկայից ասենք 4 սենյականոց բնակարան և ի զորու է վճարել կանխավճարի 30-50%, և մնացած գումարը չի գերազանցում օրենքով սահմանված առավելագույն գումարի սահանաչափը, ապա նախատեսել նաև նման տաբերակներ։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text