base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 23.01.2019 13:26:34 Առաջարկս կապված է ՀՀ ՀՕ նախագծի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հետ, ըստ որի ստորև նշվածները չեն կարող աշխատել մինկորձեռնարկատիրության արտոնյալ համակարգում՝ 2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարականկոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթկետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները: Առաջարկում ենք <աշխատանքներ ... ծառայություններ մատուցողները> արտահայտությունը փոխարինել <աշխատանքներ ... ծառայություններ մատուցող կազմակերպությունները> արտահայտությամբ, այսինքն հնարավորություն տալ գոնե անհատ ձեռնարկատերերին աշխատել այս արտոնյալ համակարգում: Վերջին հաշվով ինչպես է ստացվում, որ փորձարարականկոնստրուկտորական և համնման աշխատանքներ կատարող ԱՁ-ն պետք է հարկվի ի սկզբանե(հնարավորություն չունենալով բիզնեսի արտոնյալ զարգացման), իսկ այլ ծառայությունները կարող են օգտվել: Ո րն է հիմնավորումը այդպիսի ծառայություններ մատուցողներին արտոնությունից զրկելու: Եթե ուսումնասիրենք մինչև 24 մլն շրջանառություն ունեցող՝ ծառայություններ մատուցող սուբյեկտների ոլորտները, երևի կգանք եզրահանգման, որ հիմնական մասը, որ պետք է օգտվեին այս արտոնությունից՝ Ձեր բացառած ոլորտների աշխատողներն են: Ցանկանում ավելացնել, որ, մեր կարծիքով, այդ մոտեցումը բերելու է ստվերի առաջացման և բացի դրանից թույլ չի տալիս <արդար, հավասար> պայմաններով հայտարարագրել եկամուտները, հետագայում, օրինակ հիպոտեկ վերցնելու համար, ավելի ներկայացուցչական լինելու համար, որը կարևոր է բիզնեսի զարգացման տեսանկյունից, ինչը նույնպես կարևոր է բնակչության կենսամակարդակի բարձացման համար: Վերջին հաշվով այս փոփոխության տնտեսագիտական նպատակը ընհանուր կեսամակարդակի բարձրացումն է, մեր պատկերացումով: Հարգանքներով Չի ընդունվել:
2 23.01.2019 14:50:11 Առաջարկում եմ իրավաբանակն ծառայություններ մատուցողներին չնույնացնել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների, աուդիտորական կազմակերպությունների հետ, որովհետև այն իրավապաշտպան գործունեություն է, որը շատ երկրներում նույնիսկ ազատված է հարկերից, սա բերելու է նրան, որ փաստաբանական ծառայությունները կամ գնալու են ստվեր, կամ այդ ծառայությունները հասու են լինելու միայն մեծահարուստներին և պետությունը ոչ մեծահարուստներին պատշաճ իրավանաբական ծառայություններ մատուցելու իր պոզիտիվ պարտականությունը կատարելու համար ստիպված է լինելու մոտ 100-ով ավելի հանրային պաշտպան պահելու․․․ Ընդունվել է ի գիտություն:
3 24.01.2019 00:42:26 Առաջարկում եմ նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ. ենթակետից հանել , իսկ աուդիտորական կազմակերպությունները բառերից հետո լրացնել , հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները բառերը Դեմ եմ քվեարկել զուտ այս անհեթեթության համար: Ընդունվել է ի գիտություն:
4 24.01.2019 00:48:34 Ընդհանուր առմամբ նախագծի հետ կապված ունեմ որոշ դիտարկումներ, որոնք կներկայացնեմ համապատասխան հարթակներում, սակայն դեմ եմ քվեարկել կոնկրետ հաշվապահներին, խորհրդատուներին և իրավաբաններին շրջանառության հարկով աշխատելու սահմափակման դրույթի պատճառով: Ընդունվել է ի գիտություն:
5 24.01.2019 00:49:10 Երկու ամիս առաջ, 2018թ. նոյեմբերի 15-30 (https://www.e-draft.am/projects/1358/about), ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հերթական նախագծի քննարկման ժամանակ առաջարկել էի ներկայացնել փաստերի վրա հիմնված առաջարկություններ և ներկայացնել թվային ցուցանիշներ (evidence based policy making, տես https://www.e-draft.am/projects/1358/digest): Ցավալի է փաստել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է օրենսդրական առաջարկություններ ներկայացնելիս թվային ցուցանիշներից խուսափելու իր պրակտիկան և չի ներկայացնում տվյալներ այն մասին, թե առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան պետական բյուջեի եկամուտների վրա և այս նախաձեռնության շրջանակներում հարկատուների խմբերում քանի մարդ ավելի շատ կամ ավելի քիչ հարկ կվճարի (օրինակ՝ քանի ատամնաբույժի կամ ատամնատեխնիկի մասին է խոսքը, քանի հաշվապահական, խորհրդատվական և իրավաքանական ծառայություններ մատուցողների մասին է խոսքը): Ընդունվել է:
6 24.01.2019 00:49:10 Հիմնավորման համաձայն, իրավական ակտի հիմ­­նական նպատակներն են ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան և ներդրումային գրա­չության բարձ­րաց­ման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխու­թյուն­ների իրա­կա­նա­ցումը, ինչ­պես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համա­կարգի շարունակական պարզեցումը: Այդ առումով խնդրում եմ հստակեցնել, թե վերը նշված որ նպատակն է ապահովում օրենքի նախագծի հոդված 33-ի 3-րդ մասի "բ" կետը. (1) ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան բարձրացում? (2) ներդրումային գրա­չության բարձ­րաց­ում? (3) միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համա­կարգի շարունակական պարզեցում? Ընդունվել է ի գիտություն:
7 24.01.2019 00:49:10 Խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցող քանի հարկատու է հարկվում շրջանառության հարկով, որքան շրջանառության են հարկ է վճարել հարկատուների այս խումբը և որքան հարկ կվճարի այս փոփոխություններից հետո: Ընդունվել է ի գիտություն:
8 24.01.2019 00:49:10 2018թ.-ին ՀՀ կառավարությունը 41.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներմուծված ապրանքների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնություն է տվել, ինչի արդյունքում 3 տարով հետաձգվել է 8.3 մլրդ ՀՀ դրամ ԱԱՀ վճարումը (https://factor.am/113723.html): Եթե ՀՀ պետական բյուջեին լրացուցիչ եկամուտներ են հարկավոր և դրա համար անհրաժեշտ է հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողներին զրկել շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունից, առաջարկում եմ դա չանել և դրա փոխարեն դադարեցնել հարկային արտոնություններ տալու պրակտիկան: Ընդունվել է ի գիտություն:
9 24.01.2019 01:06:31 Առաջարկում եմ դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան, սահմանել հարկային քաղաքականության նպատակները, ձևավորել մասնագիտական հանրության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ (համաձայնությամբ), վերջինիս համար վարձատրություն նախատեսել պետական բյուջեում և հանձնարարել մինչև 2019թ.-ի վերջ մշակել նոր Հարկային օրենսգիրք: Չի ընդունվել:
10 24.01.2019 01:06:31 Ես դեմ եմ, որպեսզի ավելացվի հարկատուների որևէ խմբից գանձվող հարկերի մեծությունը, որպեսզի հետո այդ լրացուցիչ միջոցներն օգտագործվեն հանրությանը անհասկանալի և անտեսանելի ծառայություններ մատուցող, ամենատարբեր ոլորտներում օրենսդրությունը շարունակաբար փոփոխությունների ենթարկող, քաղաքացիներին իրենցից կախվածության մեջ գցող (գործընթացներն այնպես են կազմակերպում, որ քաղաքացին միշտ պետական կառույցի հետ լուծելիք խնդիրներ և հարցեր ունենա) պետական պաշտոնյաների մի մեծ խմբի պարգևատրումներ տալու համար: Ընդունվել է ի գիտություն:
11 24.01.2019 04:29:58 Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներն այնքան հաճախ են, որ հնարավոր չի հասցնել հետևել դրանց: 2018թ. նոյեմբերի 15-30 քննարկված նախագծում (https://www.e-draft.am/projects/1358/about) կար հոդված 19, որը վերաբերում էր օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Այդ օրենքի նախագիծը կարծես դեռ չի ընդունվել ԱԺ կողմից: Այս նոր նախագծի հոդված 29-ը նորից անդրադառնում է հոդված 168-ի 1-ին մասի 2-րդ կետին: Հիմա որ տարբերակն է վերջնականը՝ 2018թ. նոյեմբերի, թե 2019թ. հունվարի: Դժվար է հետևել բոլոր փոփոխություններին և այս պահին չեմ կարող ասել, թե արդյոք այս օրենքի նախագծում էլի կան հոդվածներ, որոնք փոփոխության են ենթարկում 2018թ. նոյեմբերին քննարկված օրենքի նախագծի դրույթները: Արդյոք երկու օրենքների նախագծերը առանձին առանձին են ներկայացվելու ԱԺ, թե մեկ միասնական օրենքի նախագիծ է դառնալու: Ընդունվել է ի գիտություն:
12 24.01.2019 21:24:03 Ոչ օրենքի նախագծի հակիրճ բնութագրում, ոչ էլ հիմնավորումներում չի ասվում և հասկանալի չէ, թե սա 2018թ. նոյեմբերին ներկայացված նախագծի (https://www.e-draft.am/projects/1358/about) խմբագրված տարբերակն է, թե սա նոր նախագիծ է և 2018թ. նոյեմբերին քննարկված նախագիծն էլ է այս նախագծի հետ միասին ներկայացվելու ԱԺ: Ընդունվել է ի գիտություն:
13 24.01.2019 21:24:03 Հիմնավորումներում ասվում է, որ «որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռ¬նար¬կա¬տի¬րության հարկային միջավայրի վատթարացում:» 1) Ով է այդպես գնահատում? ՀՀ կառավարությունը? ՀՀ ֆինանսների նախարարությունը? ՊԵԿ-ը? 2) Խնդրում եմ ներկայանցել, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը նախկինում ինչ դիրքորոշում է ունեցել շեմի իջեցման վերաբերյալ և եթե համաձայն է եղել՝ ինչու, ինչ հիմնավորմամբ? Եթե կառավարությունը չուսումնասիրի, թե նախկինում ինչպես են ընդունվել նման որոշումները և միջոցներ չձեռնարկի նախկինում կատարված սխալների կրկնվելու դեմ, ՀՀ-ն հետագայում չի խուսափի դրանից, որ մի օր էլ ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է ասել, որ շեմի բարձրացումը հարկային քաղաքականության ավելորդ մեղմացում էր և պետք է նվազեցնել: ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի նման հարցերի վերաբերյալ: Հիմա կառավարության ղեկավարությունն է ստիպում իջեցնել շեմը, թե ՀՀ ֆինանսների նախարարության համոզմունքն է, որ շեմի իջեցումը վատթարացրել է հարկային միջավայրը: Ընդունվել է ի գիտություն:
14 24.01.2019 21:24:03 Հիմնավորման համաձայն “Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է:” Այսինքն այդ մոտավորապես 2800 սուբյեկտի եկամուտները 2017թ.-ին կամ 2018թ-ին գերազանցել են 58,35 մլն դրամը: Հարց N1. Ինչքան կավելանա այդ մոտավորապես 2800 սուբյեկտների հարկային բեռը: Խնդրում եմ մեծությունն ասեք: Սովորաբար ֆինանսիստները թվերով են խոսում: Հարց N2. Այս 2800-ի մեջ մտնում են նաև հաշվապահները, խորհրդատուները, իրավաբանները, թե առանց այդ 3 խմբերի: Ընդունվել է ի գիտություն:
15 24.01.2019 21:24:03 Եկամտային հարկի համահարթեցման բացասական հետևանքների մասին նշել էի նաև 2018թ-ի նոյեմբերին ներկայացված նախագծի հանրային քննարկման ժամանակ (https://www.e-draft.am/projects/1358/digest): www.e-draft.am համակարգը թույլ չի տալիս աղյուսակ ներմուծել, այլապես շատ պարզ հաշվարկով երևում է, որ ավելի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների կողմից վճարվող համախառն հարկերի տեսակարար կշիռն ավելի մեծ է լինելու, քան ավելի բարձր եկամուտներ ունեցող տնտեսությունների կողմից վճարվող համախառն հարկերի տեսակարար կշիռը: ՀՀ ֆինանսների նախարարությունը տվյալներ չեն ներկայացրել այն մասին, թե ինչպիսին է ՀՀ քաղաքացիների հավելյալ եկամուտը տնօրինելու հակվածությունը: Եթե ՀՀ քաղաքացիները այդ հավելյալ եկամուտները ծախսելու են Հայաստանում, էլի ոչինչ: Եթե ՀՀ քաղաքացիները այդ հավելյալ եկամուտները ծախսելու են Եգիպտոսում, Թուրքիայում կամ Իսպանիայում, կամ ծախսելու են ներկրված ապրանքների ձեռքբերման վրա, ապա դա մեր տնտեսությանը վնաս կհասցնի և ավելի ճիշտ և արդար կլինի, որպես պետությունն այդ գումարից ավելի շատ հարկ գանձի: Այս բարձր եկամուտներ ստացողների մեծ մասը վարձու աշխատողներ են (պետական համակարգում, ֆինանսական համակարգում և հեռահաղորդակցության ոլորտում), որոնք ի տարբերություն հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների, որոնց հարկերը ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում է ավելացնել, իրենց ռիսկով չեն աշխատում: Հաշվապահները, խորհրդատուները և իրավաբաններն ամբողջությամբ կրում են իրենց գործունեության հետ կապված ռիսկը (մի ամսի կարող է լավ պայմանագիր ունենան, հաջորդ ամիս՝ ոչ), աշխատում են մրցակցային շուկայում և այս խմբի հարկային բեռը ֆինանսների նախարարությունն ուզում է ավելացնել: Վարձու աշխատողները որևէ ռիսկ չեն կրում (մասնավոր հատվածի դեպքում ռիսկն այն է, որ շատ վատ աշխատեն և կազմակերպությանը հասցնեն սնանկության), ստանում է ֆիքսված և 100% երաշխավորված եկամուտ և այդ խմբի հարկային բեռը ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում է իջեցնել: Ժամանակակից աշխարհում տնտեսություն կառավարող և քաղաքականություն մշակող մարդկանց մի զգալի մասի մոտ կարծիք կա, որ risk taker-ներն են խթանում տնտեսությունը: Հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունն ում է ուզում խրախուսել, աջակցել? Ընդունվել է ի գիտություն
16 24.01.2019 21:24:03 Մեր երկրում արմատական փոփոխություններ են կատարվում և 2018թ. նոյեմբերին քննարկումների ժամանակ առաջարկել էի քննարկել նաև ԱԱՀ-ն սպառողական հարկով փոխարինելու տարբերակը: Իր պատասխանում ՀՀ ֆինանսների նախարարությունը սխալ էր մեկնաբանել իմ առաջարկությունները: Օրինակ, չնայած ես հստակ նշել էի, որ “արտահանման դեպքում չի առաջանա ԱԱՀ գումարը վերադարձնելու անհրաժեշտություն”, ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել էր, որ պարզ չէ, թե “ինչպես է լուծվելու արտահանվող ապրանքները սպառողական հարկից բեռնաթափելու խնդիրը” : Այդպիսի խնդիր առաջանալ չի կարող, քանի որ սպառման հարկը գանձվելու է միայն վերջնական փուլում երբ ապրանքը ձեռք է բերվում վերջնական սպառման համար: Մինչև այդ որևէ հարկ չի բեռնվում, որպեսզի այն հետագայում բեռնաթափվի: ԱԱՀ-ից ազատվելը հնարավորություն կտա նաև լուծել այս օրենքի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից օրակարգ բերված հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների հարցը: Աշխատել եմ և աշխատում եմ բազմաթիվ օտարերկրյա անհատ խորհրդատուների հետ և չեմ լսել, որ նրանցից որևէ մեկն ասի, որ ինքը ԱԱՀ վճարող է: Գուցե ինչ-որ երկրում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները իսկապես հանդիսանում են ԱԱՀ վճարող, բայց ես այդ մասին չեմ լսել: Սրանով ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտավորապես 20%-ով կթանկացնի ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող ծառայությունների գինը և նրանց անհավասար մրցակցության մեջ կդնի այն օտարերկրյա անհատ հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների հետ, որոնց զգալի մասը իր երկրում ԱԱՀ-ով չի հարկվում: Ընդունվել է ի գիտություն:
17 24.01.2019 21:24:03 Իր հիմնավորումներում ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է օրենսդրական երկիմաստությունների, տարընկալումների, անորոշությունների և հակասությունների մասին: Երկիմաստություններ, տարընկալումներ, անորոշություններ և հակասություններ առաջանում են ՀՀ օրենքներում, այդ թվում Հարկային օրենսգրքում առկա բարդ և խճճված ձևակերպումների պատճառով: Առաջարկում եմ ամբողջությամբ վերանայել Հարկային օրենսգիրքը և պարզեցնել վերջինիս լեզուն: Ընդունվել է ի գիտություն:
18 24.01.2019 21:24:03 Հիմնավորումների առկա խնդիրների առաջարկվող լուծումները բաժնի 10-րդ կետում ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է, որ "Առաջարկվում է նաև այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդություն­ները,": Իսկ ինչ էր ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում սրա տակ, որ պարզվեց համահունչ չի միջազգային փորձի հետ: ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում էր հարկել շահումը և պատկերացնում էր, թե ինչպես պետք է դա անել: Ես ինքս խաղատներ չեմ այցելում, չեմ պատկերացնում, թե սա ինչպես պետք է արվի և ուզում եմ իմանալ թե ՀՀ ֆինանսների նախարարությունն ինչպես է պատկերացնում, ինչպես է վերահսկելու, թե մարդը 1000 դրամ խաղադրույք կատարեց և 2000 դրամ շահեց, թե 5000 դրամ խաղադրույք կատարեց 2000 դրամ շահեց: Առաջին դեպքում եկամուտը / շահումը որն է, երկրորդ դեպքում որն է: Այս և նման բոլոր դեպքերը հետաքրքիր են այնքանով, քանի որ պարզվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում ուսւոմնասիրություններ են կատարվում, որոնց մասին հանրությունը տեղյակ չի: Թափանցիկ գործունեության տեսակետից առաջարկում եմ յուրաքանչյուր եռամսյակից առաջ հայտարարել, թե առաջիկա եռամսյակում որ ուղղություններով է ՀՀ ֆինանսների նախարարությունը հետազոտություններ կատարելու, որպեսզի հարկատուներն իմանան, թե ինչ նոր նախագծեր սպասեն ՀՀ ֆինանսների նախարարությունից և իրենք էլ ուսումնասիրեն այդ հարցերն ու կարգավորումները: Այլապես, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ամիսներ շարունակում հետազոտություններ և ուսումնասիրություններ են կատարում, նախագիծ մշակում, ապա ներկայացնում հանրությանը և ասում 2 շաբաթում կարծիք տվեք: Եթե որևէ մեկն էլ այդ 2 շաբաթվա ընթացքում ինչ որ աշխատանքով ծանրաբեռնված է, չի կարող որակյալ հիմնավորումներով արձագանքել: Եթե ՀՀ ֆինանսների նախարարությունը ցանկություն ունի արդյունավետ քննարկումներ ծավալել, խնդրում եմ հայտարարեք նախարարության տարեկան/եռամսյակային հետազոտությունների / ուսումնասիրությունների ծրագիրը, որպեսզի հանրությունն իմանա, թե հարկատուների միջոցները ինչ ուսումնասիրությունների / հետազոտությունների համար են ծախսվում և կարողանա պատրաստվել այդ քննարկումներին: Ընդունվել է ի գիտություն:
19 26.01.2019 22:17:00 It would be an exaggeration to say that throughout history there has been no progress of a material kind. Even today, in a period of decline, the average human being is physically better off than he was a few centuries ago. But no advance in wealth, no softening of manners, no reform or revolution has ever brought human equality millimeter nearer. George Orwell-ը սա գրել է 1949թ. («1984»). Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնարկին ընդառաջ Oxfam-ը զեկույց է հրապարակել, որի համաձայն 2018թ.-ին աշխարհի ամենահարուստ 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար էր աշխարհի բնակչության կեսի ունեցվածքին: 2017թ.-ին աշխարհի բնակչության կեսի չափ ունեցվածք ունեին աշխարհի ամենահարուստ 43 միլիարդատերերը, իսկ 2016թ.-ին՝ 61 (https://www.theguardian.com/business/2019/jan/21/world-26-richest-people-own-as-much-as-poorest-50-per-cent-oxfam-report): ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանում ձևավորելու են աշխարհում ծավալվող վերը նշված բացասական զարգացումների միկրոմոդելը: Քանի որ ինչպես նշել եմ վերևում, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից քննարկման ներկայացված օրենքի նախագծից պարզ չի, թե որ նպատակին է ծառայում օրենքի նախագծի հոդված 33-ի 3-րդ մասի «բ» կետը, ապա հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնասիրություններն ու վերլուծությունները պարզել են, որ շրջանառության հարկով հարկվող հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները անցած տարիներին այնպիսի եկամուտներ են ստացել, որ խորացել է նրանց և համեմատաբար քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիների միջև անջրպետը և այդ խմբի եկամուտների մեծությունը մոտեցել է ՀՀ առավել «հարուստ» քաղաքացիների եկամուտների մեծությանը: Եթե ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի, խնդրում եմ ներկայացնել այդպիսի տվյալներ: Ընդունվել է ի գիտություն:
20 26.01.2019 22:17:00 Եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարության կողմից առաջարկվող փոփոխությունները տանում են «հարուստների» և նվազ ապահովված խավերի միջև եկամուտների տարբերության խորացման: Չեմ հավատում, թե այս առաջարկին կողմ է ՀՀ ֆինանսների նախարարությունը և կարծում եմ, որ սա ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան ելույթի հետևանքն է (https://www.youtube.com/watch?v=7b4NBARZBN4): Թե ովքեր են այս հարցում ՀՀ վարչապետի խորհրդատուները, այնքան էլ պարզ չի: Սակայն օրենքի նախագծի հիմնավորումներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բերված տվյալները վկայում են, որ պաշտոնապես գրանցված 396500 վարձու աշխատողների համար (610 000-ի 65 տոկոսը) առաջարկվող փոփոխությունները որևէ էական բարելավման չեն հանգեցնելու, քանի որ նրանց հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, այն դեպքում երբ էականորեն կբարելավվի 2 մլն դրամից ավելի եկամուտ ունեցող 1830 քաղաքացիների (610000-ի 0,3 տոկոսը) բարեկեցությունը: ՀՀ վարչապետի պնդմամբ համեմատաբար բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների եկամուտները կավելանան ևս 38,5մլրդ ՀՀ դրամով: ՀՀ վարչապետի կարծիքով, այդ գումարները կամ կծախսվեն փոքր ու միջին բիզնեսի կողմից մատուցվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման վրա, կամ որպես ավանդ կձևակերպեն բանկերում: Չի խոսվում այն դեպքի մասին, թե ինչ կլինի, եթե ՀՀ «հարուստ» քաղաքացիները այդ գումարները ծախսեն արտասահմանում, կամ ներկրված ապրանքների ու ծառայությունների վրա և ինչպես դա կազդի արտաքին աշխարհի հետ Հայաստանի Հանրապետության առևտրային հաշվեկշռի, ազգայն արժույթի կայունության և տնտեսական այլ ցուցանիշների վրա: Ստացվում է, որ այս կառավարությունը ֆինանսական առումով ավելի ապահովված ՀՀ քաղաքացիներ շահերի պաշտպանն է: Ընդունվել է ի գիտություն:
21 26.01.2019 22:17:00 Եթե գործատուները չեն գրանցում աշխատակիցներին, և ստվերային եղանակներով են վճարում վերջիններիս (ինչպես նշել է ՀՀ վարչապետն 2018թ. սեպտեմբերի 6-ի վերը նշված իր ֆեյսբուքյան ելույթում), և վարչապետին ու նրա խորհրդատուներին հայտնի են այդպիսի դեպքեր, ապա պետք է պայքարել այդ ստվերային եղանակով վճարումների դեմ (իրավաբան չեմ, սակայն հավանաբար քրեական օրենսգիրքը որոշակի կարգավորումներ ունի այսպիսի վարքագծի համար): Եթե ՀՀ կառավարությունն ունի ստվերային եղանակով վճարումների վերաբերյալ ավելի առարկայական տվյալներ կամ տեղեկատվություն, խնդրում եմ հրապարակել դրանք: Յուրաքանչյուր տնտեսական և սոցիալական խնդրի լուծում պետք է տալ կոնկրետ այդ խնդրի վրա աշխատելով, այլ ոչ թե խնդրի լուծումն այլ դաշտերում փնտրելով: Ոչ մի երաշխիք չկա, որ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի դեպքում ՀՀ վարչապետի կողմից նշված ստվերային աշխատավարձերը կհոսեն «դեպի լույս»: Այս օրենսդրական փոփոխությունները չեն ստեղծում ստվերային եկամուտները լույս բերելու որևէ իրական մեխանիզմ և այն պնդումը, որ ստվերային աշխատավարձերը կհոսեն «դեպի լույս» ընդամենը ենթադրություն կամ բարի ցանկություն է: Ընդունվել է ի գիտություն:
22 26.01.2019 22:17:00 Չգիտեմ, թե որ պոտենցիալ ներդրողների և Հայաստանում գործող գործարարների համար է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը դժվարություններ առաջացնում, քանի որ այդ կարգի խնդիրներն այսօր հնարավոր է լուծել մեկ կամ մի քանի որակավորված հաշվապահի և հաշվապահական ծրագրի օգնությամբ: Եթե ունեք պոտենցիալ ներդրողներից և Հայաստանում գործող գործարարներից ստացած այդպիսի գրություններ, կամ նրանք ՀՀ կառավարությանը ենրկայացրել են գործարար ծրագրեր, որոնցից պարզ է դառնում, որ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի դեպքում այդ ծրագրերը ֆինանսապես ավելի կայուն են, առաջարկում եմ հրապարակել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդունվել է ի գիտություն:
23 26.01.2019 22:17:00 ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված այս նախագծի հանրային քննարկմանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ կարծիք են հայտնել, որ այս օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն ստվերային շրջանառության ավելացման: Քանի որ օրենքի նախագծով նախատեսվող մի քանի փոփոխությունների նպատակը չկա, ապա կարծում եմ ՀՀ կառավարությունը չի հասնելու այն նպատակներին, որոնք ենթադրաբար սահմանել է օրենքի նախագծում հոդված 33-ը ներառելով: Հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները կգտնեն օրինական եղանակներով օրենսդրության ստեղծած խոչընդոտները շրջանցելու եղանակ: Եվս մեկ անգամ առաջարկում եմ հրաժարվել այս փոփոխությունից: Ընդունվել է ի գիտություն:
24 26.01.2019 22:17:00 Շնորհավորում եմ: Եթե մինչ այս օրենքի նախագծի ի հայտ գալը, կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների առումով առաջատար նախագիծը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից 2017թ. դեկտեմբերի 15-ից 2018թ. հունվարի 12-ը ժամանակահատվածում հանրային քննարկման ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծն էր (https://www.e-draft.am/projects/618), ապա այժմ քննարկումների առումով առաջատարը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված այս առաջարկությունն է: Ընդունվել է ի գիտություն:
25 30.01.2019 15:16:34 Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «այդ օրենք¬ների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց» բառերը: Այս խմբագրումից հետո 2-րդ հոդվածի 5-րդ մասը կստանա հետևյալ տեսքը «Նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:» Այս ձևակերպման դեպքում, եթե նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքն ընդունվում և հրապարակվում է փետրվար ամսին, ապա այն ուժի մեջ կարող է մտնել արդեն սեպտեմբերին: Տվյալ տարվա գործունեության հետ կապված գործարարների բոլոր հաշվարկները ի չիք կդառնան: Եթե գործարարը պայմանագրեր է կնքել և իր գործունեության հետ կապված հաշվարկները կատարել է մի իրավիճակի համար, ինչի արդյունքում ակնկալել է շահութաբարության և այլ ցուցանիշների որոշակի մակարդակ, ապա այս դեպքում այդ բոլոր հաշվարկների ժամանակ օգտագործվող դրույքաչափերը այլևս պիտանի չեն: Այսինքն ՀՀ կառավարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը անկանխատեսելի մի նոր գործոն են մտցնում գործարարի կյանք, դրանով ավելացնելով ռիսկերը և նվազեցնելով երկարաժամկետ գործունեություն ծավալելու ցանկությունը: Հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող փոփոխությունները, 2016թ. հոկտեմբերի 4-ին ընդունված օրենքն արդեն իսկ 12 անգամ ենթարկվել է փոփոխությունների, այդ թվում 2017թ.՝ 4 անգամ և 2018թ.՝ 8 անգամ, չեն նպաստում երկարաժամկետ ծրագրեր կազմելուն: Օրենքներում կատարվող հաճախակի փոփոխությունների մասին նշել էի դեռ 2018թ. նոյեմբերի 29-ին (https://factor.am/103698.html): Որպեսզի գործարար միջավայրը կանխատեսելի լինի, պետք է նվազեցնել Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարման հաճախականությունը և մշակել այնպիսի մեխանիզմներ, որ հարկային դաշտն առնվազն մեկ տարի կանխատեսելի լինի: Այսինքն, եթե նոր տեսակի հարկեր կամ վճարներ սահմանող, կամ դրանց դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենքները ընդունվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ բազմաթիվ գործարարներ ամենայն հավանականությամբ արդեն պայմանագրեր են կնքել և ծրագրեր են մշակել հաջորդ տարվա համար, և ուժի մեջ են մտնում հաջորդ տարվա հուլիսի կամ օգոստոսի 1-ից, ապա նրանց կանխատեսելի գործունեությունը վտանգվում է: Ելնելով այս հիմնավորումներից, առաջարկում եմ 2-րդ հոդվածի 5-րդ մասն այնպես խմբագրել, որ ցանկացած դեպքում գործարարի գործունեության հարկային կարգավորումները առնվազն մեկ ամբողջ ֆինանսական տարի կանխատեսելի լինեն: Ելնելով վերը շարադրվածից առաջարկում եմ 2-րդ հոդվածի 5-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ. «Նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել օրենքի ընդունման տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից ոչ շուտ: Եթե նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվում է տարվա երկրորդ կեսին, ապա այն չի կարող ուժի մեջ մտնել օրենքի ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ից շուտ»: Ընդունվել է մասնակի:
home.european_union.image_alt
home.european_union.text