Under development
«Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն oրենքի ընդունմամբ:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նաև պարբերական բնույթ կրող կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ նախագծի հավելվածի համաձայն կնքված պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա` կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019 թվականի մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը:
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը:
-
project.old_project_time.text
01.02.2019 - 18.02.2019
-
project.type.title
Decision
-
project.area.title
Social welfare
-
project.ministry.title
Ministry of Labor and Social Affairs
project.views.title 4808
project.print.title