15.02.2019
Նախագծում նշվում է, որ լրատվության միջոցները ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված տաս էջը: Այս կարգավորումը նույնպես ուղղակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փաստաթղթերի փաթեթը սովորաբար գերազանցում է վերոնշյալ ծավալը՝ առաջարկում ենք վերաշարադրել նախագծի այս մասը՝ նշելով, որ անվճար տրամադրվում է մինչև 10 (տասը) էջը, իսկ տասը էջից ավելիի դեպքում դիմողը պարտավորվում է հատուցել պատճենահանման ծախսերը ՀՀ կառավարության N 1204-Ն (15.10.2015թ.) որոշմամբ սահմանված չափերով՝ անկախ հարցումը ներկայացնելու ժամանակահատվածի՝ բացառությամբ նույնաբովանդակ հարցումը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելու սահմանափակման: