base.notification_banner.text
project.favorite.title

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի       17-ի N 143-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ <<Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ին վերապահված չէ այլ պետություններում հումանիտար ականազերծման առաքելություններին մասնակցությունը, սակայն Հայաստանի Հանրապետության միջազգային խաղաղապահ հումանիտար գործունեության ասպեկտում դիտարկվում է նաև ականային խնդիրը: Արդյունքում, կազմակերպությունը որպես ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 454-Ն որոշմամբ սահմանված ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ) հնարավորություն չունի մասնակից դառնալ միջազգային հումանիտար գործընթացներին:

  1. Կարգավորման առարկան

  Ներկայացվող նախագծով նախատեսվում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին իրավունք վերապահել մասնակցելու միջազգային հումանիտար առաքելություններին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

    Նախագիծն ընդունվելու դեպքում ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը, որպես ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 454-Ն որոշման 2-րդ կետով ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ) ճանաչված կազմակերպություն իրավասություն կստանա մասնակցելու այլ երկրներում հումանիտար ականազերծման առաքելություններին:

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

 

     Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին

 

 

     Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի        17-ի N 143-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

 

      Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    15.02.2019 - 02.03.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Security

  • project.ministry.title

    Ministry of Defense

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5216

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text