project.favorite.title
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
8 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 18.02.2019 05:54:39 | Ողջունելի է իհարկե նման հարթակի առկայությունը, որտեղ կարող են տնտեսվարողները նախագծերի վերաբերյալ առաջարկներ կամ կարծիքներ ներկայացնեն: Սակայն տավարաբուծության դեպքում առաջարկում ենք կոնկրետ հանդիպումներ կամ ոչ առցանց հարթակ ստեղծել հետաքրքրված կողմերի համար: Այս ամբողջ ծրագիրը նմանվում է նախկինում տապալված ծրագրերին, որին տեղյակ ենք: Ինչ է նշանակում 1մլն.դրամով երինջ ներմուծել, որի գնից ելնելով պարզ է, որ չի կարող լինել որակլյալ: Ինչ է նշանակում առաջնածին կով ձեռքբերել, որը նշանակում է հենց ի սկզբանե ձեռքբերողը հետագայաում կկորցնի որպես կաթնատու կենդանի: |
Ընդունվել է ի գիտություն: Անասնաբուծության ոլորտում գործունեություն ծավալողների կարծիքն ամփոփելու նպատակով նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքէջում։
Միաժամանակ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ պարբերաբար իրականացնում է հանդիպումներ և պատրաստակամ է նշված հարցեր ևս քննարկել: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել այլ մեխանիզով, որը սկզբունքորեն տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրից: Ինչ վերաբերում է 1 մլն դրամ հաշվարկային արժեքին, ապա տեղեկացնում ենք, որ դրա համար հիմք է հանդիսացել նույն Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքում ձեռքբերված կենդանիների` տոհմային երինջների արժեքը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ երկրներից տոհմային կենդանիներ վաճառող տարբեր ընկերությունների գնացուցակը: Հարկ է նշել, որ որևէ սահմանափակում դրված չէ ավելի թանկ կամ արտադրատնտեսական ցուցանիշներով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու մասով (միևնույն է, փոխհատուցումը իրականացվելու է 1 գլխի արժեքը առավելագույնը 1 մլն դրամի արժեքի հաշվով): Միաժամանակ պարզ չէ որը նշանակում է հենց ի սկզբանե ձեռքբերողը հետագայում կկորցնի որպես կաթնատու կենդանի ձևակերպումը, և դրա հետ կապված խնդիրները:
|
|||
2 | 18.02.2019 05:54:39 | Ամեն դեպքում ծրագիրը ուղջունելի է, բայց պահանջում է խորը քննարկում և խնդրում եմ տեղեկացնել թե ով է ծրագրի հեղինակը: Արդյոք ծրագրի կամ նախագծի կազման աշխատանքներին մասնակից են եղել ծրագրում նախատեսված կաթնատու կենդանիների բուծմամբ զբաղվով Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծությամբ զբաղվով տնտեսվարողները, ֆերմերները և այլն:, ե միայն գրասենյակային քննարկումների արդյունքն է ներկայացվածհանրային քննարկման: |
Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Վերջինիս մշակման համար հիմք են հանդիսացել տավարաբուծությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսավարողներից ստացված՝ պետական աջակցությամբ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռքբերելու վերաբերյալ դիմում-հայտերը:
|
|||
3 | 18.02.2019 06:10:18 | Առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա բարձրակարգ կաթնատու ցեղատեսակի երինջներ ձեռք բերի անմիջապես Հայաստանյան տոհմային սելեկցիոն տնտեսություններից, որը կարող է ավելի էժան և որակյալ լինել: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի նաև տեղական տոհմային տնտեսությունները զարգացնել: Նախագիծը կյանքի կոչելու համար պետք է դասեր քաղել նախորդ ծրագրերի բացասական կողմերից և ստեղծել աշխատող նախագիծ: |
Ընդունվել է:
|
|||
4 | 27.02.2019 03:26:56 | Առաջարկում ենք նախագծիծ հանել արտերկրից առաջնածին կովի ձեռքբերումը , քանի որ 7ամսեկանից ավելի բարձր հղի կենդանիներին երկար ճանապարհ անցնելիս առողջության, անվտանգության պահանջներից ելնելով անթույլատրելի է(նորման 3-6ամսեկան հղիությունն է), մյուս կողմից հղի կենդանիներին տեղափոխման ստրեսից հետո պահանջվում է 1-1.5ամիս ադապտացիոն շրջան, որը համընկնում է հղիության վերջին ամսին և այդ պատճառ կհանդիսանա հետագա լակտացիայի, կաթնատվության վրա: |
Ընդունվել է մասամբ: Ըստ լրամշակված ծրագրի նախագծի, տնտեսավարողը կարող է կովեր ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետությունում:
|
|||
5 | 27.02.2019 03:32:19 | Առաջարկում ենք նախագծում ներառել Հայաստանյան տոհմային տնտեսություններից ևս տոհմային ցուլիկների, երինջների, մոզիների, հորթերի, կովերի ձեռք բերման հնարավորությունը դոտացիոն(30% սուբսիդավորումով) ծրագրով: |
Ընդունվել է մասամբ:
|