base.notification_banner.text
project.favorite.title

Sent in the RA National Assembly

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-402-Ն ՀՀ օրենքից, որի համաձայն մայր օրենքի 23.1-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվել է պետական տուրքի վճարման նոր ժամկետ՝ հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

      2.Առաջարկվող կարգավորման բնույթը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N121-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված 1-օրյա ժամկետը  կհամապատասխանեցվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի պահանջին։

      3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

   Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը:

 

 

 

  • project.old_project_time.text

    06.03.2019 - 27.03.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Շրջակա միջավայր

  • project.ministry.title

    Ministry of Environment

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5897

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text